Եվրահանձնաժողով
Եվրահանձնաժողովի ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Մաչի Պոպովսկին հայտարարել է, որ Թուրքիայի առափնյա անվտանգության որոնողափրկարարական աշխատանքների ներուժի բարձրացնելու համար պատրաստ են ֆինանսական աջակցություն տրամադրել: Այս մասին գրում է Ermeni Haber-ը։ Պոպովսկին հայտնել է, որ 50 մլն եվրո (շուրջ 320 մլն թուրքական լիրա) ֆինանսական օգնություն են հատկացնելու Թուրքիային, որի մասը ուղղվելու փախստականների կենցաղային պայմանների…
2015 թվականի միջուկային համաձայնագրի պարտավորությունների կրճատման ուղղությամբ նոր քայլ անելու Իրանի մտադրությունը անհանգստացնում է։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղարը։ «Մենք անհանգստացած ենք նախագահ Հասան Ռոհանիի այսօրվա հայտարարությամբ՝ Իրանի պարտավորությունների հետագա կրճատման մասին՝ Գործողությունների համատեղ և համապարփակ ծրագրի շրջանակում։ Մենք կոչ ենք անում Իրանին հրաժարվել բոլոր գործողություններից, որոնք չեն համապատասխանում նրա պարտավորություններին ԳՀՀԾ շրջանակում։…
Եվրահանձնաժողովը մտադիր է ոչ թե կանգնեցնել միգրացիոն հոսքը Եվրոպա, այլ միայն գտնել այն ավելի լավ կառավարելու եղանակները: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտնել է միգրացիայի, քաղաքացիության և ներքին գործերի եվրակոմիսար Դիմիտրիս Ավրամոպուլոսը: «Մենք պետք է անկեղծ լինենք. միգրացիայի երևույթը եղել է ու կլինի ապագայում: Խոսքն այն մասին չէ, թե ինչպես դա կանգնեցնել, այլ ինչպես ավելի…
Apple ամերիկյան ընկերությունը դատարանում կվիճարկի չարդարացված հարկային արտոնությունների համար Իռլանդիային 13 մլրդ եվրո փոխհատուցում վճարելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի որոշումը: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Համաձայն աղբյուրի տեղեկությունների՝ սպասվում է, որ ընկերության՝ վեց հոգուց բաղկացած պատվիրակությունը սեպտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում կմասնակցի ԵՄ-ի ընդհանուր դատարանի նիստին: Գործի շուրջ լսումները երկու օր կտևեն: Սեպտեմբերին Իռլանդիայի ֆինանսների նախարար Պասկալ Դոնոհյուն հայտնել…
Հնարավոր է, որ Մեծ Բրիտանիան դարձյալ հետաձգի Brexit-ը՝ ծանրակշիռ հիմքերի առկայության պարագայում, սակայն պետք է պահպանի ազատ տեղաշարժն իռլանդական սահմանին, նույնիսկ Բրյուսելի հետ Եվրամիության առջև ֆինանսական պարտավորությունների կատարման գործարքի բացակայության պայմաններում։ Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, նշվում է չորեքշաբթի՝ սեպտեմբերի 18-ին, Եվրախորհրդարանի լիագումար նիստում հավանության արժանացած բանաձևում։ Փաստաթղթի նպատակն է ընդգծել Եվրամիության դիրքորոշումը կարևոր…
Եվրամիությունն արդեն Թուրքիային տրամադրել է 5,6 մլրդ եվրո համաձայնեցված 6 մլրդ եվրոյից միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար։ Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն։ «5,6 մլրդ 6-ից արդեն հատկացվել է Թուրքիային։ Մնացածը կտրամադրվի շուտով»,- ասաց նա։ ԵՀ ներկայացուցիչը հերթական անգամ ընդգծել է, որ Բրյուսելը հավատարիմ է…
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերն օգոստոսի 27-ի երեկոյան հեռախոսային բանակցություններ կվարի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և կքննարկի Եվրամիության կազմից թագավորության դուրս գալու պայմանների համաձայնագրի շուրջն ստեղծված իրադրությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՀ-ի ներկայացուցիչ Մինա Անդրեևան: «Եվրահանձնաժողովի ղեկավարը պաշտոնավայր է վերադարձել այսօր, և երեկոյան…
Եվրամիության սահմանների հատման Էլեկտրոնային գրանցման համակարգը, որի դեպքում շենգենյան այցագրերի տերերի անձնագրերում այլեւս ձեռքով դրոշմակնիքներ չեն դնի մուտքի եւ ելքի ժամանակ, այս համակարգը պետք Է գործի 2022 թվականին: Այդ մասին РИА Новости-ին հայտնել են Եվրահանձնաժողովի պրոֆիլային վարչությունում: Այս պահին ավտոմատ ռեժիմով՝ առանց մարդկանց մասնակցության, շենգենյան սահմանն անցնել կարող են Եվրամիության, Եվրոպական տնտեսական հանրակցության երկրների, Շվեյցարիայի,…
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն առողջական խնդիրերի պատճառով ընդհատել է արձակուրդն Ավստրիայում և ուղևորվել Լյուքսեմբուրգ, որտեղ կենթարկվի հրատապ վիրահատության։ Այս մասին հաղորդում է Եվրահանձնաժողովի կայքը։ Վիրահատական միջամտությամբ կհեռացվի նրա լեղապարկը։ Յունկերը պաշտոնավարում է 2014 թվականի վերջից, նրա լիազորությունների ժամկետը 5 տարի է, կլրանա հոկտեմբերի վերջին։ Նրա փոխարեն արդեն նոր ղեկավար է ընտրվել՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
Եվրոպայում Google-ին ևս մեկ փորձություն է սպասվում: Աշխատանք փնտրելու ավելի քան 20 պորտալներ կոչ են անում Եվրամիության հակամենաշնորհային մարմիններին միջոցներ ձեռնարկել ընկերության դեմ: Համապատասխան նամակը ուղարկվել է Մրցակցության եվրոպական հանձնակատար Մարգրետա Ուեսթերին: Նամակի մեջ նշվում է, որ իրենք կորցրել են շուկայում իրենց մասնաբաժինը այն պահից, երբ Google-ը 2018 թվականին Եվրոպայում գործարկել է աշխատանք փնտրելու բաժինը:…
Եվրահանձնաժողովի ընտրված ղեկավարի, Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաենի Բունդեսվերին հրաժեշտի արարողության ժամանակ ռազմական նվագախումբը կկատարի Scorpions խմբի Wind of Change կոմպոզիցիան: Այս մասին հաղորդում է Welt պարբերականը: Ավանդույթի համաձայն, նախկին նախարարը երեք երաժշտական ստեղծագործություն ընտրելու իրավունք ունի: Ֆոն դեր Լյաենը, բացի Scorpions-ի 1991թ.-ի հիթից ցանկություն է հայտնել լսել եվրոպական հիմնը՝ Ode an…
Եվրամիությունում նոր կազմակերպություն կստեղծվի, որը կզբաղվի մոլորակի վրա անտառների անհետացման խնդիրներով։ Այս մասին հաղորդում է Europuls-ը: Այն կփորձի նվազեցնել ԵՄ-ում ապրանքների կիրառումը, որոնց պատրաստման համար անտառներ են հատվում: Հարթակի փորձագետները խորհուրդներ կտան նոր օրենքներ ստեղծել, որոնք եվրոպացիներին ազդակ կհաղորդեն ավելի «կանաչ» ապրանքներ գնելու համար: Նշվում է, որ դա աշխարհում անտառների հատման դեմ պայքարի մասին Եվրահանձնաժողովի…
Թուրքիայի Վան քաղաքում վթարի է ենթարկվել միկրոավտոբուս, որը տեղափոխում էր ապօրինի ներգաղթյալի կարգավիճակում գտնվող փախստականների խումբ։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Վթարի հետևանքով 15 մարդ է զոհվել։ Միկրոավտոբուսում եղել է 27 ուղևոր։ Թուրքական աղբյուրը նշում է, որ վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել վթարը։ Զոհերի մեջ կան տարբեր ազգությունների կանայք…
Եվրահանձնաժողովի ղեկավար է ընտրվել Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Նրա օգտին քվեարկել է 383 պատգամավոր, դեմ՝ 327-ը, ձեռնպահ՝ 22-ը։ Այս մասին հայտնում է DW-ը: Նախկին նախարարը պետք է ստանար 747 պատգամավորներից 374-ի աջակցությունը: Հուլիսի 2-ին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ժամանակ Լյայենի թեկնածության օգտին անսպասելի քվեարկել է 27 մասնակից՝ բոլորը, բացի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից: Կանցլերը ձեռնպահ է…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շվեյցարական RTS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է սատարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, եթե վերջինս Եվրահանձնաժողովի նախագահ դառնա: Եվրախորհրդարանի ընտրություններից հետո վերջանում է նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ-Յունկերի պաշտոնավարման ժամկետը: Չնայած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ որպես կանցլեր իր պաշտոնավարումը ավարտելուց հետո չի ցանկանում այլևս քաղաքականությամբ զբաղվել,…