Լիբիա
Հաֆթարն այս քայլով ցույց տվեց իր իսկական դեմքը․ Էրդողան
Հաֆթարն ասաց՝ այո, հետո գնաց Մոսկվայից, փախավ։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստի ժամանակ՝ անդրադառնալով այն հարցին, որ Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը լքել է Մոսկվան՝ առանց հրադադարի համաձայնագիր կնքելու Ազգային համաձայնության կառավարության հետ: Այս մասին հաղորդում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը: «Մենք Սիրիայում, Լիբիայում…
Հաֆթարը Մոսկվայից հեռացել է առանց հրադադարի համաձայնագիր կնքելու
Լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը և Լիբիայի ներկայացուցիչների պալատի խոսնակ Աքիլա Սալեհ Իսան հեռացել են Մոսկվայից՝ առանց հրադադարի մասին համաձայնագիր ստորագրելու Ֆաիզ Սարաջի գլխավորած Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ: Այս մասին հաղորդում է LANA գործակալությանը: «Հրադադարը կենթադրեր հրադադար կամ տարածաշրջանից զորքերի դուրսբերում»,-նշված է աղբյուրում: Այս ամենը տեղի է ունեցել Տրիպոլիի հարավում տեղի ունեցած նոր…
Հաֆթարը մերժել է հրադադար հաստատելու՝ Պուտինի և Էրդողանի առաջարկը
Լիբիացի ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարը չի համաձայնել հրադադարի ռեժիմ հայտարարել երկրում, որի առաջարկն արել էին է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինիը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանիը: Այս մասին հաղորդում է Libya observer պորտալը: Նշվում է, որ Հաֆթարը ողջունել է Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունը, սակայն որոշել է շարունակել հարձակումը Տրիպոլիի վրա: Նա հայտարարել է, որ իր գործողություններն ահաբեկիչների…
Լիբիան կարող է դառնալ «երկրորդ Սիրիա»․ Գերմանիան ահազանգում է
ԵՄ առաջնորդները հանդիպում են ունեցել Լիբիայի կառավարության ղեկավարի հետ։ Հանդիպման ժամանակ Գերմանիան նախազգուշացրել է, որ Լիբիան կարող է վերածվել «երկրորդ Սիրիայի»։ Այս մասին հաղորդում է AFP-ը։ Լիբիայի վարչապետ Ֆայեզ Ալ Սարաջը հանդիպել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելի հետ, որի խոսքով՝ է Լիբիան բախվել է «ջրբաժանին»։ Նա նաևհանդիպել է ԵՄ խորհրդի նախագահ Չարլզ Միշելի և…
Լիբիայում ավիահարված է հասցվել քոլեջներից մեկին․ կա մոտ 30 զոհ
Տրիպոլիի ռազմական քոլեջին ավիահարված է հասցվել, ինչի հետևանքով նվազագույնը 28 մարդ է զոհվել, 18-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Afrigatenews տեղեկատվական պորտալը։ Ավիահարձակման է ենթարկվել Լիբիայի մայրաքաղաքի Էլ-Հադբա էլ-Հադրա բնակելի թաղամասը, որտեղ էլ տեղակայված է ռազմական քոլեջը։ Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ներկայացուցիչները ուսանողների մահվան համար պատասխանատու են համարում լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆ Հաֆտարին լոյալ…
Հաֆթարը համընդհանուր մոբիլիազացիա է հայտարարել Լիբիայում
Լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարել արտասահմանյան ագրեսիային դիմակայելու համար։ Այս մասին հաղորդում է Al Masdar պորտալը: Լիբիական բանակի մարշալն այս քայլին է գնացել, երբ ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանը կառավարությանն արտոնել էր Լիբիա զորք ուղարկել Հաֆթարի թշնամիներին՝ Տրիպոլիում տեղակայված ազգային միասնության կառավարությանն օգնություն ցուցաբերելու համար: Հաֆթարի ուժերը, որոնք վերահսկում են Լիբիայի…
Լիբիայի կառավարությունը պատասխանել է Էրդողանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունից հետո Լիբիա զորք ուղարկելու հնարավորության մասին, Տրիպոլիում Ազգային համաձայնության կառավարությունը (ԱՀԿ) հանդես է եկել ընդդեմ Անկարայի կողմից ինտերվենցիայի: Ասյ մասին հաղորդում է DW-ն: «Կենտրոնական կառավարությունը լիբիական հողում օտարերկրյա զինվորների չի ընդունի»,-հայտարարել է Լիբիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Քաբլավին: Նա նշել է, որ կցանկանար որպես միջազգային միջնորդ տեսնել Գերմանիային:…
ՌԴ-ից արձագանքել են Լիբիայի շուրջ Էրդողանի հայտարարությանը
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որ Լիբիա զորքեր ուղարկելու վերաբերյալ նախագիծը բերելու են խորհրդարանական օրակարգ: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Լրագրողների հետ զրույցում Պեսկովը հայտարարել է, որ երրորդ երկրները չեն կարող նպաստել լիբիական ճգնաժամի հաղթահարմանը: Նա, մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը, ասել է. «Երրորդ երկրների միջամտությունը…
Լիբիային ռազմական օգնություն ցույց տալու օրինագիծը մեջլիսի օրակարգ կբերվի Թուրքիայում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ընդլայնված նիստի ընթացքում ելույթ ունենալիս, հայտարարել է, որ մեջլիսի աշխատանքները սկսվելուն պես օրակարգ են բերելու Լիբիա ռազմական օգնություն ուղարկելու օրինագիծը: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը Նա նշել է, որ Լիբիա զորք ուղարկելու համար հիմք են ընդունել «Անվտանգության և ռազմական համագործակցության հուշագիրը», որը ստորագրվել է…
Լիբիայում կրակ են բացել թուրք լրագրողների վրա
Լիբիայում շարունակվում են բախումները ազգային համաձայնության կառավարության ուժերի և գեներալ Խալիֆ Հաֆթարի՝ Լիբիայի ինքնահռչակ ազգային բանակի (LNA)միջև: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Իրադարձությունները լուսաբանելու համար Լիբիա մեկնած թուրքական Habertürk հեռուստաընկերության լրագրողների և օպերատորների խումբը շփման գծում հայտնվել է զինված հարձակումների թիրախում: Հրթիռակոծվել է թուրք լրագրողներին սպասարկող փոխադրամիջոցը: Habertürk-ի լրագրող Մեհմեթ Աքիֆ Էրսոյը և օպերատոր…
Իսրայելին դուր չի եկել Թուրքիայի և Լիբիայի միջև կնքված համաձայնագիրը
Իսրայելը կողմ չէ Լիբիայի և Թուրքիայի միջև համաձայնագրին, որով որոշվում են ծովային սահմանները Միջերկրական ծովի արևելյան մասում։ Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, ասել է երկրի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը՝ հավելելով, որ գործարքը հազիվ թե հանգեցնի կոնֆլիկտի Թուրքիայի հետ։ Անկարայի և Տրիպոլիի գործարքը ծովային սահմանների միջանցք է գծում Լիբիայի և Թուրքիայի միջև՝ ճանապարհ բացելով…
Էրդողանն ու Ջոնսոնը քննարկել են Լիբիայում տիրող իրավիճակը
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են իրավիճակը Սիրիայում և Լիբիայում։ Այս մասին հայտարարություն է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է անցկացրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր, առաջին հերթին իրավիճակը Սիրիայում…
Եգիպտոսը մերժում է Թուրքիայի և Լիբիայի միջև կնքված համաձայնագրերը
Եգիպտոսը ՄԱԿ Անվտանգության խորհրդին հայտնել է, որ մերժում է Թուրքիայի և Լիբիայի կառավարության միջև կնքված երկու համաձայնագրերը Միջերկրական ծովում իրավունքների և համագործակցության մասին։ Այս մասին հաղորդում է AP-ը։ Ծովային գործարքը Թուրքիայի համար հասանելի կդարձնի տնտեսական գոտին Միջերկրական ծովով, չնայած Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի առարկություններին, որոնք աշխարհագրորեն Թուրքիայի և Լիբիայի միջև են։ ՄԱԿ-ում Եգիպտոսի դեսպան Մոհամեդ…
ՌԴ-ում անհանգստացած են Թուրքիա-Լիբիա համագործակցությամբ
Լիբիա թուրքական զորքեր մտցնելու հնարավորությունն անհանգստություն է առաջացնում Մոսկվայում: Այդ մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մի աղբյուր: Նա այդ կերպ է մեկնաբանել Տրիպոլիին ցանկացած ռազմական օգնություն ցուցաբերելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը։ ՌԴ ԱԳՆ-ում կարծում են, որ նախքան ներլիբիական հակամարտության կարգանվորումը, դրսից ռազմական միջամտությունը միայն կբարդացնի երկրի իրադրությունը: Ավելի վաղ Էրդողանը…














