Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, հայտնում են ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։
Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը, քննարկվել են բանակաշինությանն առնչվող մի շարք հարցեր:
Երկուստեք կարևորվել է պաշտպանության ոլորտում Արցախի ու Հայաստանի փոխգործակցությունը՝ որպես տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման կարևոր նախապայմաններից մեկը: