fbpx
Աշխարհ

Մարսելում զանգվածային վերակառուցում է սկսվել

Զանգվածային վերակառուցում է սկսվել Ֆրանսիայի Մարսել քաղաքում: Իշխանությունները պատրաստվում են երեք տարում քաղաքի կենտրոնն ավելի մատչելի դարձնել հետիոտների համար: Այդ մասին հայտնում է «Եվրո Պուլսը»:

Կենտրոնական ճանապարհները և առափնյակի մեծ մասը լիովին հետիոտն կդառնան: Ամբողջությամբ վերցված՝ անձնական ավտոտրանսպորտով մուտքը կարգելվի 72 հեկտար ընդհանուր մակերեսով փողոցներ: Այդտեղ կգցեն նոր պուրակներ և կտնկեն մի քանի հարյուր ծառ:

Այս տարի նաև ապագա հետիոտն գոտուն հարող շատ փողոցներում կսահմանվի արագության նոր ռեժիմ. վարորդներին կարգելվի ժամում 30 կիլոմետրից ավելի արագություն հավաքել: Իշխանությունները համոզված են, որ հետիոտն կենտրոնը դեպի Մարսել կգրավի նոր զբոսաշրջիկների և կբարելավի քաղաքացիների կյանքի որակը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ