«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շուտով որոշում կկայացնի մադրիդյան ակումբում իր ապագայի վերաբերյալ։
Զիդանը մյուս շաբաթ կհանդիպի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։ Նշվում է, որ այդ հանդիպման ժամանակ Զիդանը Պերեսին կտեղեկացնի՝ մյուս մրցաշրջանում մնում է թիմում, թե ոչ։ Զիդանն ուզում է ավարտել Իսպանիայի առաջնությունը, և հետո միայն իր ապագայի վերաբերյալ որոշում կայացնել։
Այս մասին տեղեկանում ենք AS պարբերականից։