fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն նախազգուշացում է ուղարկել Թուրքիայում հանգստացող իր քաղաքացիներին

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատունը Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին նախզգուշացրել է զբոսաշրջային նշանակության վայրերում հնարավոր ահաբեկչության մասին: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Դեսպանատունը Թուրքիայում գտնվող իր քաղաքացիների էլեկտորնային փոստով ուղարկած նամակով զգուշացրել է, որ Եվրոպայում տեղի ունեցող ահաբեկչական գործողություններին զուգահեռ Թուրքիայում նույնպես շարունակվում է գոյություն ունենալ ահաբեկչական ակտերի ռիսկը:

Նամակում նշվել է, որ ահաբեկիչները թիրախավորում են Թուրքիայի զբոսաշրջային վայրերը, առևտրի կենտրոնները, օդանավակայանները, գիշերային ակումբները, ռեստորանները, կրոնական շինությունները, ավտոկայաններն ու արևմուտքից եկած զբոսաշրջիկների սիրած վայրերը:

Հայտարարության մեջ ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ է տրվում ուշադիր լինել բազմամարդ վայրերում, հետևել անվտանգության կանոններին ու մշտապես հետևել ԶԼՄ-ով հրապարակվող հայտարարություններին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ