Startup Boost Weekend մրցույթն ընդունում է հայտեր
Դեկտեմբերի 1-2-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կկայանա ձեռներեցությունը խթանելուն ու ուսանողների քաջալերմանը նվիրված Startup Boost Weekend 48-ժամյա մրցույթը: Մրցույթը կազմակերպվում է տեխնիկական եւ ոչ տեխնիկական կրթություն ունեցող ուսանողների շրջանում բարձր մակարդակի պրակտիկ հմտություններ ձեւավորելու նպատակով: Կարող են դիմել ծրագրավորողները, դիզայներները, մարքեթոլոգները եւ այլ մասնագետներ: Հետաքրքրված ուսանողները կարող են մինչեւ նոյեմբերի 28-ը գրանցվել Breedge հարթակով, որը Startup…
Ամփոփվել են Inspired By Her Academy նախագծի արդյունքները
«Ռոստելեկոմ» ընկերության աջակցությամբ ամփոփվել է օգոստոսին մեկնարկած եւ Հայաստանում առաջին անգամ իրականացվող Inspired by Her (IBH) Academy նախագիծը: Մասնակիցները ներկայացրել են իրենց գաղափարների հիման վրա ստեղծված գործարար նախագծերը, իսկ լավագույն մասնակիցը ստացել է հատուկ մրցանակը։ Բացի Հայաստանից՝ ծրագիրն իրականացվել է նաեւ Աֆղանստանում, Պակիստանում եւ շուտով կմեկնարկի Մեծ Բրիտանիայում։ Նախագիծն իրականացվել է երեք փուլով։ Առաջին փուլում…
Facebook-ի ստեղծած անկախ մարմինը կորոշի, թե որ կոնտենտը ջնջել
Facebook-ը կստեղծի անկախ մարմին, որը կօգնի ընտրել, թե սոցիալական ցանցի որ հրապարակումներն է պետք հեռացնել: Այս մասին հայտարարել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Նա նշել է, որ անկախ մարմինը կօգնի գտնել այն հրապարակումները, որոնք խախտում են Facebook-ի կանոնները: Անկախ մարմինը թեստային տարբերակով կսկսի գործել 2019թ. սկզբին եւ կզբաղվի օգտատերերի բողոքների ուսումնասիրությամբ: Մարկ Ցուկերբերգի խոսքով՝ նորաստեղծ մարմինը կունենա…
Google-ի ինքնավար մեքենաներով տաքսի ծառայությունը կարող է գործարկվել դեկտեմբերին
Bloomberg-ի տեղեկություններով, դեկտեմբերին Google-ին պատկանող Waymo ընկերությունը կգործարկի ինքնավար ավտոմեքենաներով սեփական տաքսի ծառայությունը: Waymo-ում թեմայի շուրջ պաշտոնական մանրամասներ դեռ չեն հաղորդում: Հայտնի չէ, թե ինչ անուն կունենա ծառայությունը, որքան կարժենա դրանից օգտվելը: Նշվում է, որ սկզբում ծառայությունը հասանելի կդառնա Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում, որտեղ էլ 2017թ.-ից այն թեստավորման փուլում է: Ընդհանուր առմամբ, ծառայությունը թեստավորում է…
Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարել է Հեռանկարային լուծումների կենտրոնի (ASCENT) գործարկման մասին:
Կենտրոնը հիմնադրվել է որպես գիտահեն կազմակերպությունների ստեղծման եւ զարգացման բազմաֆունկցիոնալ հարթակ: FAST-ում նշել են, որ ծրագրի առաջին փուլը ներառելու է տվյալագիտության (data science), մեքենայական ուսուցման (machine learning) եւ արհեստական բանականության (artificial intelligence) ուղղությունները: «Կենտրոնը ոլորտի մասնագետներին առաջարկում է մրցունակ աշխատավարձ: Յուրաքանչյուր լուծման կամ նախատիպի վրա աշխատող հետազոտողները մասնաբաժին կստանան նաեւ ստեղծվող կազմակերպություններում»,- ընդգծել են FAST-ում:…
Կին խոսնակները՝ ՏՏ ոլորտում երազանքի աշխատանք գտնելու մասին
Նոյեմբերի 14-ին Երևանում՝ Girls in Tech-ի հայաստանյան մասնաճյուղի եւ IE միջազգային բիզնես դպրոցի նախաձեռնությամբ, կայացել է Tech&Bsuiness Talks միջոցառումը, որի թեման էր՝ «Ինչպես գտնել երազանքի աշխատանքը տեխնոլոգիաների ոլորտում»: Միջոցառմանը մասնակցել են բացառապես կին խոսնակներ, մասնավորապես՝ SoloLearn հայկական ստարտափի համահիմնադիր եւ ղեկավար Եվա Հյուսյանը, Microsoft ընկերության տարածաշրջանային ղեկավար Ասյա Դալլաքյանը, Dell ընկերության տարածաշրջանային ղեկավար Իրինա Վոլկը…
Ներկայացվել է Հայաստանի բլոկչեյն պոտենցիալը
Այսօր Երևանում մեկնարկել է Chainpoint 18 միջազգային բլոկչեյն համաժողովը, որին մասնակցում է շուրջ 350 մասնակից եւ 35-ից ավելի խոսնակ՝ 20 երկրներից: Երկօրյա միջոցառման կազմակերպիչ Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիայի նախագահ Վիգեն Առուշանյանը նշել է, որ ասոցիացիան կենտրոնանում է չորս ռազմավարական ուղղությունների վրա՝ տեխնոլոգիական համայնքի ձևավորում, կրթական ծրագրերի իրականացում, կարգավորող քաղաքականության մշակում, աջակցություն գործարարությանը: Նրա խոսքով՝ համաժողովի…
«Մեր գլխավոր խնդիրը գիտելիքահեն գյուղատնտեսություն ունենալն է»,- Գեղամ Գևորգյան
Գյուղատնտեսության ոլորտում ունենք ցածր արտադրողականություն, մարդկային ռեսուրսների ոչ օպտիմալ օգտագործում։ Այսօր ԱԺ նիստի ժամանակ նման գնահատական հնչեցրեց Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։ «Մեր գլխավոր խնդիրը գիտելիքահեն գյուղատնտեսություն ունենալն է, նորարարությունների զարգացումը»,- ասաց նա։ Կարևորելով գյուղատնտեսության ոլորում նորարական տեխնոլոգիաների ներդրման, փորձարարական կենտրոններ հիմնելու հարցը՝ նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ ԿԳ-ի հետ համատեղ որոշում է կայացվել 2019 թվականին…
«Էներգետիկայի բնագավառը վերջին տարիներին էական ձեռքբերումներ է գրանցել»,- Գարեգին Բաղրամյան
Էներգետիկայի բնագավառը վերջին տարիներին էական ձեռքբերումներ է գրանցել։ Այս մասին այսօր Երևանում մեկնարկած «Էներգետիկայի շաբաթ 2018» միջոցառման ժամանակ ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։ Ողջունելով միջացառման մասնակիցներին՝ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ «Էներգետիկայի շաբաթը» կարծես ավանդույթ է դառնում, և այն լավ հարթակ է մասնակիցներին ներկայացնելու Հայաստանի էներգետիկ համակարգի ձեռքբերումները, ոլորտում վերջին…
Կառավարությունը ձեռնամուխ է եղել Հայաստանի էլէներգիայի շուկայի փուլային ազատականացման գործընթացին
Նոյեմբերի 14-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցեց և բացման ելույթով հանդես եկավ «Հայաստանի էներգետիկ շաբաթ 2018» միջոցառմանը։ Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ էներգետիկ շաբաթին մեծաթիվ շահագրգիռ ընկերությունների, ներդրողների, փորձագետների մասնակցությունը վկայում է այն նշանակալի հետաքրքրության մասին, որը ձևավորվել է Հայաստանի էներգետիկայի ոլորտի նկատմամբ: Փոխվարչապետի պաշտոնակատարը ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը չունենալով սեփական վառելիքաէներգետիկ ռեսուրսներ՝…
Ինչու՞ են կրճատել հավելավճարները…
Երևանում, Գյուրիում, Հրազդանում և Սանահինում միաժամանակ բողոքի էին դուրս եկել բոլոր այն աշխատակիցները, որոնք նախորդ ամսվա համեմատ 15 տոկոսով քիչ հավելավճար են ստացել։ Երեկվանից երկրում ոչ մի գնացք երթուղի դուրս չի եկել։ Բողոքող մեքենավարները պնդում են՝ իրենք իրենց գործը պատշաճ կատարել են․ – «Մենք կատարել ենք էդ աշխատանքը, բայց նորմալ չեն վճարում դրա համար մեզ»:…
Նախկին վարչապետը հետախուզման մեջ է
Մակեդոնիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել երկրի նախկին վարչապետ Նիկոլա Գրուևսկու նկատմամբ, ով հեռակա կարգով մեղադրվել է կոռուպցիայի մեջ և դատապարտվել երկու տարվա ազատազրկման: Դատարանը նոյեմբերի 9-ին մերժել է Գրուևսկու փաստաբանների ներկայացրած բողոքարկումը: Նախկին վարչապետին, մասնավորապես, մեղադրել են չհայտարարագրված 600 հազար եվրոյով շքեղ բնակարան գնելու և այդ հարցով հնարավոր հետաքննությունը կասեցնելու նպատակով ներքին գործերի նախարարի վրա…
«Մեկ տարում այսքան նահաջնել պատմության մեջ չէր եղել»,-Բերբերյան
«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» նախագահ Հրաչ Բերբերյանը ամփոփելով մթերման սեզոնը լրագրողների հետ հանդիպմանը փաստեց, որ բանջարեղենի և կարտոֆիլի ցանքատարածությունները այս տարի պակասել են 300 հազար տոննայով: «Մեկ տարում այսքան նահաջել պատմության մեջ չէր եղել: Սա պատահական և բնագավառից չհասկացող մարդկանց վատ գործունեության արդյունքն է: 6500 հեկտարից 3200-ը կարտոֆիլի և 1750 հեկտար լոլիկի ցանքատարածության կորուստ է»,-շեշտեց Բերբերյանը:…
Առաջին անգամ 2019թ. բյուջեն ներկայացվում է ծրագրային բյուջետավորման ձևաչափով
ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին: Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը ասել է․ «Այս նախագիծն ունի մի քանի առանձնահատուկ հանգամանքներ, որոնք էական են քննարկումների համար: Առաջինն այն է, որ պետական բյուջեի փիլիսոփայությունը մեծ իմաստով պահպանված է, և համապատասխանում է այն մարտահրավերներին, որոնք կանգնած են մեր առջև: Նաև…














