Իկոնիկ
Այս խորագրում կբացահայտենք տարբեր ժամանակաշրջաններին պատկանող իկոնիկ արվեստագետների և նրանց ստեղծած հիասքանչ գործերը։ Կծանոթանանք բազմաթիվ երաժիշտների, նկարիչների, ռեժիսորների, դիզայներների և այլ երազկոտների հետ։
Դիսկո, Studio 54 և իկոնիկ պահեր
Դիսկոն պարային երաժշտության ժանր է և ենթամշակույթ, որը ծագել է 1970-ականներին Միացյալ Նահանգներում, ի շնորհիվ գիշերային կյանքի։ 1970-ականների վերջին ԱՄՆ-ի շատ քաղաքներում կային դիսկոտեկային ակումբներ։ Այդ ժամանակաշրջանում շատ DJ- ներ նվագում էին Նյու Յորքի Studio 54 ակումբում, որը շատ պահանջված էր հայտնի մարդկանց շրջանում: Դիսկոտեկ գնացողները՝ հատկապես Studio 54, կրում էին թանկարժեք, համարձակ և էքստրավագանտ…
Հանճարեղ երգեր, որոնք պատմում են առավոտների մասին
Այս երեք երաժշտական գործերին միավորում է առավոտյան թեման։ Լուսաբացը՝ օրվա սկիզբն է, որին հետևելն օրվա ամենահաճելի պահերից են։ Այս երեք երաժշտական գործերը, որոնց մասին կխոսենք, միմյանցից կտրուկ տարբերվում են թե՛ երաժշտական ոճով, թե՛ տեքստերի բովանդակությամբ, բայց յուրաքանչյուրն էլ հիանալի են իրենց ձևաչափում։ Edvard Grieg – Morning Mood (Peer Gynt) (1875) «Առավոտյան տրամադրություն» ստեղծագործությունը գրվել է…
Hocus Pocus. Ֆրանսիական հիփ-հոփ և ջազ խումբ
Hocus Pocus խումբը ձևավորվել է 1995 թ.ին, Ֆրանսիայում։ Այն իր մեջ ներառում է տարբեր ոճեր՝ հիփ-հոփ, ֆանկ, սոուլ, էլետրո և ջազ։ Գործերում նկատելի են նաև անգլիական, ֆրանսիական և ակուստիկ էլեմենտներ։ Hocus Pocus-ի գործերը ունեն շատ դրական և թեթև մթնոլորտ։ Երգերում հիմնականում ներկա են ռեփի և հիփ-հոփի տարրեր։ Գործերը լիովին առանձնանում են այդ ոճով ստեղծագործող ուրիշ…
GUTS. սահմանումներից դուրս երաժշտություն
Ֆաբրիս Ֆրանկ Անրին, ով հայտնի է որպես GUTS, ֆրանսիացի պրոդյուսեր և DJ է։ Իր գործերում նա հիմնականում համադրում է ջազի, սոուլի և հիփ-հոփի հնչյունները և տարրերը։ 80-ականներից սկսած՝ նա իր ժամանակի մեծ մասը տրամադրում էր հիփ-հոփի ուսումնասիրություններին և կատարյալ հնչյունը՝ բիթը, գտնելուն։ Երկար տարիներ երաժշտության աշխարհի մի մասը լինելով՝ նա հասել է մեծ բարձրունքների և…
Ազատության տանգո. Աստոր Պիացոլա
Աստոր Պիացոլան (1921-1992) արգենտինացի երաժիշտ և կոմպոզիտոր է։ Ապրել և ստեղծագործել է 20-րդ դարի երկրորդ կեսին։ Նա ստեղծել է տանգոյի նոր ճյուղ՝ նուեվո տանգո (nuevo tango), ավանդական տանգոյին ավելացնելով ջազի և դասական երաժշտության տարրեր։ Մանկության տարիներին նա ապրել է Նյու Յորքում, որտեղ էլ 1930 թվականին սկսել է սովորել ակորդեոն նվագել (bandoneon)։ 1932 թվականին գրել է…
Ամենօրյա պայքար. The Notorious B.I.G. (1972-1997)
The Notorious B.I.G.-ն՝ Քրիստոֆեր Ջորջ Լատոր Ուոլանսը ամերիկացի ռեփեր և երգահան էր: B.I.G.-ն արմատներով Նյու Յորքից էր։ Նա համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր ռեփերներից։ Նա հայտնի է դարձել իր տարբերվող քնարական տեքստերով, որոնք հաճախ կրում էին մութ իմաստ։ Նրա երաժշտությունը հաճախ նմանվում է ինքնակենսագրականի։ Այն պատմում է իր կյանքում տեղի ունեցած դժվարությունների և ծանր իրավիճակների,…
Ռոման Պոլանսկիի 3 ֆիլմերը՝ պարտադիր դիտման
Ռոման Պոլանսկին (1933) հետպատերազմյան տարիների ամենահայտնի ռեժիսորներից մեկն էր։ Նա նաև պրոդյուսեր էր, դերասան և սցենարիստ։ Կինեմատոգրաֆիայի ասպարեզում արժանացել է մի շարք կարևորագույն մրցանակների ու պարգևների։ Ռոման Պոլանսկիի բոլոր ֆիլմերը արժանի են դիտման։ Սակայն այս երեք ֆիլմերը՝ Rosemary’s Baby, Tess, Bitter Moon, ամենաշատն են ընդգծում ռեժիսորի ձեռագիրը։ Rosemary’s Baby (1968) Ռոզմարիի Երեխան «Ռոզմարիի Երեխան» ֆիլմը…
Ուշ 60-ականների երեք հանճարեղ երգ
Ուշ 60-ականների երեք հանճարեղ երգ. Ballad of a Thin Man (Bob Dylan), Golden Hair (Syd Barrett) և Femme Fatale (The Vevet Underground) Bob Dylan – Ballad of a Thin Man Բոբ Դիլանը գրել և ձայնագրել է Ballad of a Thin Man-ը 1965 թվականին: Դիլանի երգը պատմում է՝ ոմն պարոն Ջոնսի (Mr. Jones), նրա արկածների և…
Ֆրանսիական երեք մելանխոլիկ և հիասքանչ երգ. Ne Me Quitte Pas, Bonjour, Tristesse և Ma Mémoire Sale
Ֆրանսիական այս երեք հիանալի երաժշտական գործերին միավորում է տխրության և մելանխոլիայի զգացումները։ Նաև այն, որ կերպարները ընդունում են այդ էմոցիաները և վերապրում յուրաքանչյուր պահը՝ անհնարին տգեղից մինչև էքստազային գեղեցիկը։ Ne me quitte pas (Մի լքիր ինձ) երգը ստեղծվել է բելգիացի երգիչ և երգահան Ժակ Բրելի կողմից, 1959 թ.։ Ne me quitte pas-ն ոմանց կողմից համարվում…
Ֆրանսուա Հարդի. Բոլորի մուսան
Ֆրանսուա Հարդին (1944) ֆրանսիացի երգչուհի է և երգահան։ Հարդիի դեբյուտը տեղի ունեցավ 1960 թ.-ին իր Tous les garçons et les filles երգով, որի շնորհիվ նա մեծ հաջողության հասավ։ Ֆրանսուա Հարդիի երգերից կարելի է նաև առանձնացնել հետևյալ գործերը` Comment te dire adieu, Mon amie la rose, À quoi ça sert, Première rencontre և Les temps d’amour…
70-80-ականների Երևանյան ձայները. Էլվինա Մակարյան, Զառա Տոնիկյան և Էռնա Յուզբաշյան
70-80-ականների Երևանյան կոլորիտը շատ յուրահատուկ էր, հատկապես՝ մշակութային մթնոլորտի շնորհիվ։ Գեղեցիկ, բարի քաղաքը այդ ժամանակաշրջանում կարելի է ասել ավելի շատ պատկանում էր հասարակությանը, քան՝ անհատին։ Ինչ-որ սիրուն տխրության քող էր նկատվում այդ ժամանակ, այդ իսկ պատճառով էլ կար նոր շունչ և անսահման ոգեշնչանք։ Երևանյան ամենահատկանշական պահը դա՝ բակային/թաղային համակարգն էր: Այն ստեղծել էր մշակութային յուրահատուկ…
Ջորջ Մայքլի Freedom ‘90 երգը և տեսահոլովակը. հեղափոխական և իկոնիկ
Ջորջ Մայքլը թողարկեց Freedom ‘90 երգն ու տեսահոլովակը 1990 թվականին։ Տեսահոլովակը երգչի գեղարվեստական աճի և ոճային փոփոխության խորհրդանիշն էր։ Freedom ‘90-ը կարծես ոչնչացրեց Մայքլի ավելի վաղ կարիերայի խորհրդանիշները, ինչպես օինակ՝ ջուկբոքսը և կաշվե բաճկոնը, որոնք կապված էին Faith երգի տեսահոլովակի հետ։ Ինչպես նաև նա այլևս չէր տառապում աստղային հիվանդությամբ և այս երգը հիանալի միջոց էր…
Կանայք և նրանց դևերը. Պոլի Նոր (Polly Nor)
Polly Nor-ը ժամանակակից սյուրռեալիստ նկարչուհի է։ Նա հայտնի է դարձել իր «Կանայք և նրանց դևերը» նկարների շարքով։ Նրա արվեստը հիմնականում կենտրոնանում է 21-րդ դարում կանանց հանդիպող ամենատարբեր խնդիրների վրա՝ ինքնության, ինքնագնահատականի և այլն։ Նկարչուհին ոգեշնչվում է իր սեփական փոձերից։ Նա ստեղծագործում է նաև քանդակելով և տպագրելով՝ արտահայտելու իր ոչ սովորական աշխարահայացքը և ոճը։ Պոլին նկարում…
Ժան Սեբերգ. Ֆրանսիական նոր ալիքի դեմքը
Ժան Սեբերգը քաղաքացիական իրավունքների ակտիվիստ էր, ֆրանսիական կինոյի նոր ալիքի հերոսուհին և շատ ավելին։ Ժան Սեբերգը իր ազդեծությունն է թողել ոչ միայն իր պիքսի (pixie) կտրվածքով և unisex ոճով, մարմնավորելով 20-րդ դարի նշանավոր ֆիլմերում գլխավոր հերոսուհիների կերպարներ, այլև պայքարել է քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար՝ ձևավորված շարժումներում։ https://youtu.be/SqOJaGM-wQg Սեբերգի կարիերայի սկիցբը ոչ այնքան հաջողակ էր։ Նրա…
Սերժ Գենսբուրգ և Ջեյն Բիրկին. 70-ականների Փարիզի ամենասկանդալային զույգը
Սերժ Գեյնսբուրգը և Ջեյն Բիրկինը առաջին անգամ հանդիպում են Պիեռ Գրեմբլանի «Սլոգան» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Առաջին հայացքից Սերժը Ջեյնի վրա թողնում է վատ տպավորություն։ Այդ ընթացքում 22-ամյա Ջեյնը դեռ նոր էր բաժանվել իր առաջին ամուսնուց, արդեն ուներ դուստր՝ փոքրիկ Քեյթին, և նրա կյանքում բարդ և խառը ժամանակաշրջան էր։ Չնայած դրան՝ նրա կարիերան դանդաղ, բայց հաստատուն…















