Սպորտ
Ազատ TV-ն անդրադառնում է սպորտային աշխարհի իրադարձություններին՝ ազգային առաջնություններից մինչև միջազգային մրցաշարեր։
«Գանձասար-Կապան» և «Լոռի» հանդիպում
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրում «Գանձասար-Կապանը» Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալեց «Լոռիին» և 2:0 հաշվով հաղթանակ տոնեց,տեղեկացրեց armsport.am-ը. Գոլերն արձանագրվեցին երկրորդ կեսում. 67-րդ րոպեին հաշիվը բացեց Լուբամբո Մուսոնդան, իսկ արդեն ավելացված ժամանակում «Գանձասար-Կապանի» առավելությունը կրկնապատկեց Միհրան Մանասյանը՝ անվրեպ իրացնելով հյուրերի դարպասին նշանակված 11-մետրանոց տուգանայինը: Այս հաղթանակից հետո «Գանձասար-Կապանն» ունի 16 միավոր և շարունակում է զբաղեցնել…
Հիմնական նպատակը` Պրեմիեր լիգան է
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին պատմել է թիմի այս տարվա նպատակների մասին, տեղեկացնում է armsport.am-ը. «Մեր հիմնական նպատակը` Պրեմիեր լիգան է: Ցանկանում ենք մրցաշրջանն ավարտել լավագույն քառյակում: Ակումբը ցանկանում է վերադառնալ եվրոպական ամենահեղինակավոր մրցաշար` Չեմպիոնների լիգա: Դա անելու երկու տարբերակ կա` ԱՊԼ-ն և Եվրոպա լիգան: Երկու դեպքում էլ դժվար է լինելու, սակայն մտադիր ենք որքան…
Եվրոպա լիգայում տեսակրկնությունները կգործարկվեն
ՈՒԵՖԱ-ն լրջորեն մտածում է արդեն այս մրցաշրջանում կիրառել տեսակրկնությունների համակարգը եվրագավաթներում: The Times-ի տվյալներով՝ դեկտեմբերի 3-ին կազմակերպության ղեկավարների ժողովում կքննարկվի այդ հարցը: Կկայացվի որոշում, ըստ որի՝ արդեն այս մրցաշրջանում՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում, համակարգը կգործի: VAR համակարգը կգործի նաև Ազգերի լիգայի եզրափակիչ փուլում, որը կանցկացվի 2019 թվականի հունիսին Պորտուգալիայում: Եվրոպա լիգայում տեսակրկնությունները կգործարկվեն մյուս մրցաշրջանից:…
Շախմատի մրցախաղը ավարտվեց ոչ-ոքի
Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղում գրոսմայստերներից ոչ մեկն այդպես էլ դեռևս հաղթանակ չի տարել: Տեղեկացանք 168.am-ից. Լոնդոնում ընթացող չեմպիոնական մրցախաղի 9-րդ պարտիան նույնպես ավարտվեց խաղաղ արդյունքով: Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիան ավարտվեց 56-րդ քայլին: Այժմ երկու մրցակիցներն ունեն 4,5-ական միավոր:
Իկել Կասիլյասի կարիերայի ապագան
«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը կարիերան ԱՄՆ-ում շարունակելու հնարավորություն ունի: Armsport-ը հաղորդում է, որ Կասիլյասի ծառայություններով հետաքրքրված է MLS-ի ակումբներից «Չիկագո Ֆայրը»: Հաղորդվում է, որ Կասիլյասի տեղափոխությունը շատ հավանական է, քանի որ 37-ամյա դարպասապահը տարաձայնություններ ունի «Պորտուի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուի հետ:
Բարսելոնայի նախագահը ամեն ինչ անում է, որպեսզի ֆրանսիացին մնա ակումբում
«Բարսելոնան» հունվարի 1-ին տրանսֆերային պաշտոնական առաջարկ կանի ՊՍԺ-ին: Կատալոնացիների ցանկանում են ձեռք բերել Ադրիեն Ռաբիոյի տրանսֆերը: Փարիզյան ակումբի նախագահը, սակայն, ամեն ինչ անում է, որպեսզի ֆրանսիացին մնա ակումբում, տեղեկացնում է armsport.am-ը. Կիսապաշտպանն արդեն անձնական պայմանագրի հարցում համաձայնության է եկել «կապտանռնագույնների» հետ: Ռաբիոն սպասում է պաշտոնական բանակցություններին: Նշվում է, որ տրանսֆերը կարժենա 50 մլն եվրո:
Արսենալի նախկին գլխավոր մարզիչը ֆուտբոլի ապագայի մասին
Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է այն մասին, թե իր կարծիքով ֆուտբոլն ինչպես կփոխվի մոտ ապագայում, փոխանցում է beIN Sports-ը: «Հաճախ եմ ասել, որ շուտով կհայտնվի մի նախագահ, որը կառաջարկի փոխարինման մտնող ֆուտբոլիստին որոշել սոցիալական կայքերում անցկացվող քվեարկության միջոցով: Ես չէի կարողանա համակերպվել դրա հետ, ես հին դպրոցից եմ: Բայց դեռևս ամեն ինչ…
Բարսելոնայի հարձակվող Ուսման Դեմբելեի նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառվել
«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի նկատմամբ կարող են լուրջ պատժամիջոցներ կիրառվել, եթե նա չփոխի իր պահվածքը, հայտնում է Sport.es-ը: Ակումբի ղեկավարությունը ֆրանսիացի ֆուտբոլիստին վերջնագիր է ներկայացրել. եթե նա չվերանայի իր կարգապահությունը, ապա կհեռացվի կապտանռնագույնների առաջին թիմից: Բացի դա, «Բարսելոնան» պատրաստ է դիտարկել հաջորդ ամառ Դեմբելեին վաճառելու տարբերակը: Ընդ որում ակումբը ցանկանում է տրանսֆերից նվազագույնը 100 մլն…
«Եթե չնվաճեմ Ոսկե Գնդակը, ոչինչ չի փոխվի»,-Մոդրիչ
Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է այս տարվա արդյունքներով «Ոսկե Գնդակը» նվաճելու իր շանսերի մասին. «Ես արդեն ասել եմ, որ արդեն իսկ այդ մրցանակին հավակնելը մեծ պատիվ է ինձ համար: Եթե ես հաղթեմ, ինձանից երջանիկ մարդ չի լինի: Բայց եթե ոչ, ոչինչ չի փոխվի: Հիանալի տարի եմ անցկացրել, ահա այդքանը»,- խորվաթ…
Ընկերական հանդիպում է կայացել «Բանանցի» և «Արցախի» միջև
Ընկերական հանդիպում է կայացել «Բանանցի» և «Արցախի» միջև: Այդ մասին տեղեկացնում է armsport.am-ը: «Բանանցի» մարզաբազայում կայացած խաղում հաղթել են հյուրերը 2:1 հաշվով: Տանտերերի գոլը խփել է Կարեն Մելքոնյանը, իսկ «Արցախից» աչքի են ընկել Էմիլ Եղիազարյանը և Հովհաննես Պողոսյանը:
Աշխարհի գործող չեմպիոնը հանդես կգա սպիտակ խաղաքարերով
Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) մրցամարտում այսօր կկայանա 7-րդ պարտիան: Այս մասին հայտնում է a1plus.am Կանոնակարգի համաձայն աշխարհի գործող չեմպիոնը այս տուրում կրկին հանդես կգա սպիտակ խաղաքարերով: Մրցամարտում կայացած 6 հանդիպումից հետո հաշիվը հավասար է՝ 3:3, ընդ որում բոլոր պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի: Կարլսեն – Կարուանա…
Լեո Մեսսին և Պոլ Պոգբան Դուբայում
Առաջատար ֆուտբոլիստների արձակուրդների վայրը և ամսաթիվը համընկել է: Էրնեստո Վալվերդեն ազգային հավաքականների հանդիպումների ընդմիջման ժամանակ մրցաշարին չմասնակցող ֆուտբոլիստներին կարճատև արձակուրդի է ուղարկել: Լեո Մեսսին՝ կնոջ և երեք երեխաների հետ, ընտրել է Դուբայը, այնտեղ նա հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբային: Չի բացառվում, որ ֆուտբոլիստները զրուցել են «Բարսելոնայի» մասին: Լեոն դեռ 2018թ.…
Հայաստանի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով
Հայաստանի հավաքականը քամբեքի միջոցով փառահեղ հաղթանակ տարավ Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ խոշոր հաշվով: Հանդիպումը անցավ բավականին լարված մթնոլորտում ու խաղի 10-րդ րոպեին Ջիբրալթարի ֆուտբոլիստներին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ, բայց նրանց ուրախությունը երկար չտևեց: 27-րդ րոպեին Յուրա Մովսիսյանին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, որից հետո Ջիբրալթարի հավաքականը քանդվեց և մեր տղաները դարձան անկասելի ու իրար ետևից խփեցին 4…
Կիլիան Մբապեն ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության 2018 թվականի լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին հաղորդել է ֆուտբոլիստն իր Instagram-ի միկրոբլոգում: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Աղբյուր՝ armsport.am














