հյուսիսատլանդյան դաշինք
ՆԱՏՕ-ի թարմացումն անխուսափելի է․ Էրդողան
ՆԱՏՕ-ի թարմացումն անխուսափելի է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում, որը տեղի է ունեցել Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովին մեկնելուց առաջ։ «Թուրքիան սպասում է, որ դաշնակիցները փնտրեն համագործակցության ընդլայնման ուղիներ, այլ ոչ թե այլընտրանքներ։ Թուրքիան նաև սպասում է, որ նրանք համերաշխություն կցուցաբերեն (Անկարային) ահաբեկչության դեմ պայքարում»,-նշել է նախագահը։ Էրդողանի…
Տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի՝ նոր սերնդի անօդաչու սարքի փորձարկումը
ՆԱՏՕ-ն փորձարկել է Ցամաքային վերահսկողության օդային համակարգի (AGS) հինգերորդ սերնդի RQ-4D հետախուզական անօդաչու թռչող սարքերը. դրանք վայրէջք են կատարել Սիցիլիայում տեղակայված Սիգոնելլա ռազմաբազայում: Այս մասին տեղեկացնում է Հյուսիսատլանդյան դաշինքի մամուլի ծառայությունը: Անօդաչու թռչող սարքը, որն արտադրել է Ամերիկյան Northrop Grumman ընկերությունը, նոյեմբերի 20-ին թռչել է Կալիֆոռնիայի Palmdale ավիաբազայից և 22 ժամ անց վայրէջք կատարել Սիցիլիայում:…
ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում կարևորը համբերությունն է․ Ղարիբաշվիլի
Վրաստանի բնակչությունը պետք է իրատեսական սպասելիքներ ունենա Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հեռանկարներից: Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին՝ ամփոփելով պաշտպանության և անվտանգության հարցերին նվիրված ՆԱՏՕ-ի 13-րդ համաժողովի արդյունքները: «Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերություններին և այդ դաշինքից մեր սպասելիքներին, ապա մենք պետք է մեր երկրի քաղաքացիների մոտ ճիշտ ակնկալիքներ ձևավորենք: Չի կարելի…
Բոլոր դաշնակիցները համաձայնել են, որ Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին: Այս մասին նա ասել է «1+1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ: «Բոլոր դաշնակիցները համաձայնել են, որ Ուկրաինան դառնա դաշինքի անդամ: Մոնտենեգրոն անդամակցել է ՆԱՏՕ-ին ընդամենը 2 տարի առաջ, Հյուսիսային Մակեդոնիան կանդամակցի մի քանի ամսից: Լեհաստանը, մերձբալթյան երկրները նույնիսկ երազում չէին կարող պատկերացնել, որ կդառնան ՆԱՏՕ-ի…
Թրամփը նշել է՝ ինչ փոփոխություններ են եղել ՆԱՏՕ-ում իր նախագահ դառնալուց հետո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իշխանության գալուց հետո իր ձեռնարկած միջոցների շնորհիվ Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ մտնող պետությունները լրացուցիչ 100 մլրդ դոլար են հայթայթել պաշտպանության համար: Այս մասին նա հայտարարել է Նյու Հեմփշիրի նահանգում իր կողմնակիցների հանրահավաքում ունեցած ելույթի ժամանակ: «Ես հասա նրան, որ ՆԱՏՕ-ն 100 մլրդ դոլար ավելի է վճարում: Նրանք չէին վճարում,…
Ստոլտենբերգը հայտնել է ՆԱՏՕ-ի առջև ծառացած գլխավոր մարտահրավերները
Գերտերությունների միջև մրցակցությունը, ահաբեկչությունը և կիբեռհանցավորությունը գլխավոր մարտահրավերներն են, որ այժմ կանգնած են ՆԱՏՕ-ի երկրների և նրանց դաշնակիցների առջև։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Նոր Զելանդիա այցի շրջանակում իր ելույթի ժամանակ: Գլխավոր քարտուղարի ելույթը հրապարակել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։ Նա որպես առաջնահերթ սպառնալիք նշել է խոշոր տերությունների՝ մասնավորապես Ռուսաստան և Չինաստանի…
Թուրքիան մտադիր չէ դուրս գալ ՆԱՏՕ-ից․ Չավուշօղլու
Թուրքիան չի պատրաստվում դուրս գալ Հյուսիսատլնատյան դաշինքի կազմից։ Երկիրը ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերն է, և Անկարայի ու կազմակերպության միջև համագործակցությունը շարունակվում է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նա սրանով պատասխանել է թուրքական մամուլում տարածված այն տեղեկություններին, թե իշխանությունները մտադիր են երկիրը դուրս բերել դաշինքի կազմից այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ում դեմ…
Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռանցնելու հարց չի բարձրացվել․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը հայտնել է, որ դաշինքի ոչ մի անդամ Թուրքիան ՆԱՏՕ-ից հեռացնելու հարցը չի բարձրացրել։ Այս մասին նա հայտարարել է հուլիսի 17-ին, Ասփենյան անվտանգության ֆորումի շրջանակում։ «Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր անդամ է, և դաշնակիցներից ոչ մեկը երբևէ այդ հարցը չի բարձրացրել, քանի որ մենք հասկանում ենք՝ բոլորս միմյանցից կախված ենք»,-նշել էՍտոլտենբերգը՝ մեկնաբանելով Անկարայի՝…
ՆԱՏՕ-ն պատահաբար բացահայտել է Եվրոպայում ԱՄՆ միջուկային զենքի գտնվելու տեղը. WP
ԱՄՆ միջուկային զենքը Եվրոպայում տեղակայված է Բելգիայի, Իտալիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների և Թուրքիայի ռազմակայաններում։ Այս մասին հայտնի է դարձել գաղտնի զեկույցից, որը պատահաբար հրապարակվել է ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովի կողմից, հայտնում է The Washington Post-ին։ Պարբերականը ճշգրտում է, որ «Միջուկային զսպման նոր դարաշրջա՞ն. արդիականացում, սպառազինությունների վերահսկողություն և դաշնակիցների միջուկային ուժերը» վերնագրով զեկույցը դեռևս ապրիլին պատրաստել է ՆԱՏՕ…
ՆԱՏՕ-ն առաջին անգամ տիեզերական ռազմավարություն է մշակել
ՆԱՏՕ-ն պատմության մեջ առաջին անգամ տիեզերական ռազմավարություն է մշակել: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Դաշինքում կարծում են, որ ապագայում ռազմական հակամարտությունները կարելի է լուծել նաև տիեզերքում, օրինակ՝ ռազմավարական կարևորություն ունեցող արբանյակների վրա հարձակմամբ կամ տիեզերքում զենքի կիրառմամբ: Բացի դրանից՝ ՆԱՏՕ-ն տարեվերջին կարող է տիեզերքն առանձին տարածք հայտարարել՝ ռազմական…
ՆԱՏՕ-ն հակաօդային զինատեսակ է տեղակայել Ռումինիայում
Ռումինիայի հարավում գտնվող ու ՆԱՏՕ-ին ենթարկվող հակաօդային պաշտպանության բազաներից մեկում տեղադրվել է ամերիկյան THAAD զենիթահրթիռային համակարգերի ստորաբաժանում։ Այն ժամանակավորապես պետք է իրականացնի դաշինքի արտաքին սահմանների հսկողությունը։ Ռումինական «Դևեսելուի» ռազմաբազայում նախատեսված են շինարարական վերանորոգման ծավալուն աշխատանքներ, ինչի հետ կապված էլ այնտեղի սպառազինության մի մասը կարող է ժամանակավորապես դուրս բերվել ռազմաբազայից։ Որպեսզի այդ ընթացքում Դաշինքի պաշտպանության մակարդակը…
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին զգալի ներդրում է կատարում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության համար
ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում Հյուսիսատլանտյան դաշինքն օգտագործում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի միջանցքը՝ Աֆղանստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների համար, ինչը նշանակալի ներդրում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության հաջողության գործում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտոնբերգն այս մասին հայտարարել է դաշինքի 70-ամյակի կապակցությամբ ՆԱՏՕ-ի Արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ ունեցած ելույթում, որը տեղ է գտել Ադրբեջանի ԱԳՆ…
ՆԱՏՕ-ն հաստատել է Վրաստանին աջակցություն նախատեսող «Սև ծովի փաթեթը»
ՆԱՏՕ-ն հաստատել է այսպես կոչված Սև ծովի փաթեթը: Ինչպես ասված է դաշինքի պաշտոնական կայքէջում, նշված փաթեթը միավորում է միջոցները, որոնց նպատակն է Սև ծովի տարածաշրջանում իրավիճակի մասին հավելյալ լրատվության ընդունում և Վրաստանի և ՈՒկրաինայի աջակցության ուժեղացում և հաստատում: Փաթեթը Վրաստանին աջակցություն է նախատեսում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ՝ ծովային ուժերը և առափնյա պաշտպանության ծառայության վարժանքները,…
Գերմանացի պատգամավորը կոչ է արել լուծարել ՆԱՏՕ-ն
Բունդեսթագի պատգամավոր Ալեքսանդր Նոյը կոչ է արել լուծարել ՆԱՏՕ-ն: Այս մասին հաղորդել է գերմանական թերթերից մեկը: Ըստ Նոյի՝ ՆԱՏՕ-ն ոչ միայն հնացել է, այլև սպառնալիք է ներկայացնում համաշխարհային անվտանգության համար: Նա նշել է, որ ՆԱՏՕ -ն պարբերաբար խախտում է միջազգային իրավունքը, վարկաբեկում ՄԱԿ-ը և ռազմական հակամարտություններ է հրահրում: Նոյը հավելել է, որ Հյուսիսատլանդյան դաշինքը իր…
Ստոլտենբերգ․ «ՆԱՏՕ-ն չի կարող դյուրահավատ լինել Ռուսաստանի հետ հարաբերություններում»
ՆԱՏՕ-ն չի կարող դյուրահավատ լինել Ռուսաստանի հետ հարաբերություններում: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի 70-ամյակի նախօրյակին ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսում։ «Մենք սպառազինությունների նոր մրցավազք չենք ցանկանում: Սառը պատերազմ չենք ցանկանում: Բայց մենք չպետք է դյուրահավատ լինենք»,- հայտարարել է Ստոլտենբերգը: Նա Ռուսաստանին կոչ է արել վերադառնալ միջին և փոքր հեռահարության հրթիռների…












