Յուվենտուս
Ռոնալդուն կրկնեց Սիմեոնեի ժեստը Աթլետիկոյի նկատմամբ հաղթանակը տոնելիս
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Թուրինի «Յուվենտուսը» 3:0 հաշվով հաղթել է Մադրիդի «Աթլետիկոյին» և դուրս եկել քառորդ եզրափակիչ (առաջին խաղը` 0:2): Հանդիպումը կայացել է Թուրինի «Ալյանց» ստադիոնում: Հանդիպման հերոսը դարձել է «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն այդ խաղում հեթ-տրիկ է ձևակերպել: Հաղթանակից հետո Ռոնալդուն կրկնել է մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի ժեստը,…
Հիմա Ռոնալդուի` Ռեալ վերադառնալու մասին խոսելու ժամանակը չէ.Զիդան
«Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի` մադրիդյան թիմ վերադառնալու հավանականության մասին հարցին. «Հիմա Կրիշտիանուի վերադարձի մասին խոսելու ժամանակը չէ: Ռոնալդուն «Ռեալի» պատմությունն է, և դա չես փոխի: Ես դեռևս չեմ մտածել, թե ով կփոխարինի Ռոնալդուին: Հիմա ես պարզապես ուրախ եմ վերադառնալու առթիվ: Մեզ 11 խաղ է սպասվում, իսկ հետո…
Չեմպիոնների լիգայից դուրս մնալը Յուվենտուսի համար ձախողում չի լինի.Ալեգրի
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլից դուրս մնալն իր թիմի համար ձախողում չի լինի: Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչի առաջին խաղում «Յուվենտուսը» 0-2 հաշվով պարտվել է «Աթլետիկոյին», իսկ պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 12-ին: ««Յուվենտուսը» գլխավորելու առաջին օրվանից Չեմպիոնների լիգայում հաղթանակը մեզ համար առաջնային նպատակ է եղել, սակայն եթե…
Մարսելոն համաձայնեցրել է պայմանագիրը Յուվենտուսի հետ
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն համաձայնեցրել է պայմանագիրը «Յուվենտուսի» հետ, հայտնում է AS-ը: Աղբյուրի փոխանցմամբ, խոսքը 4-ամյա պայմանագրի մասին է, որի համաձայն ֆուտբոլիստը մրցաշրջանի համար 12 մլն եվրո կստանա: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մարսելոյին «Յուվենտուսում» է ցանկանում տեսնել «Ռեալում» իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն: Հիշեցնենք` բրազիլացու պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին:…
Ալեգրին ցանկացել է հրաժարական տալ Նապոլիի հետ խաղից առաջ
Թուրինի «Յուվենտուսը» Իտալիայի Ա Սերիայում «Նապոլիի» հետ խաղից առաջ կարող էր մնալ առանց գլխավոր մարզիչ: Calciomercato-ն, հղում անելով Corriere dello Sport-ին, գրում է, որ թուրինցիների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ցանկացել է հրաժարական տալ խաղից առաջ: Ակումբի նախագահ Անդրեա Անիելին, ստիպված է եղել հետաձգել գործնական հանդիպումը և ժամանել Թուրին` մարզչի հետ զրուցելու համար: Անիելին կարողացել է…
Կոնտեն վերադառնալու է Յուվենտուս
Իտալական մամուլում շատ են լուրեր շրջանառվում այն մասին, որ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մրցաշրջանից հետո կլքի թուրինյան ակումբը: Ըստ calciomercato-ի` Ալեգրին կհեռանա «Ինտերի». նշվում է նաև, որ մարզչին Մադրիդում է ցանկանում տեսնել Ֆլորենտինո Պերեսը: Corriere Dello Sport-ը, իր հերթին, գրում է, որ «ծեր սինյորան» փոխարինող է գտել Ալեգրիին: Թուրինցիները դիտարկում են Անտոնիո Կոնտեի տարբերակը:…
Ռոնալդուն բաց կթողնի Նապոլիի հետ հանդիպումը
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի Ա Սերիայի 26-րդ տուրի՝ «Նապոլիի» հետ հանդիպումըւ, որը կայանալու է մարտի 3-ին: La Gazzetta dello Sport-ը հաղորդում է, որ պորտուգալացին սրունքի վնասվածք է ստացել Ա Սերիայի 25-րդ տուրի՝ «Բոլոնիայի» հետ խաղում (1-0) և չի կարողանա մասնակցել առաջիկա խաղին: Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ Ռոնալդուն կհասցնի ապաքինվել նախքան Չեմպիոնների լիգայի…
Բուֆֆոնը տոնել է կարիերայի 600-րդ հաղթանակը
Ֆրանսիայի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում «Պարի Սեն Ժերմենը» 3:0 հաշվով հաղթել է «Դիժոնին» և դուրս եկել կիսաեզրափակիչ: Football Italia-ն հաղորդում է, որ փարիզյան թիմի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնի համար սա կարիերայի 600-րդ հաղթանակն էր: Բուֆֆոնը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1995 թվականից և այս ընթացքում 1071 հանդիպման է մասնակցել. 168 հանդիպում «Պարմայի» կազմում, 509՝ «Յուվենտուսի», 176՝ Իտալիայի…
Գալեոնե. Ալեգրիի ժամանակը Յուվենտուսում ավարտվել է
Իտալացի մասնագետ Ջովանի Գալեոնեն նշել է, որ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին պետք է լքի իր զբաղեցրած պաշտոնն անկախ նրանից, կնվաճի ակումբը ՉԼ-ի գավաթը, թե ոչ: «Ես արդեն մի քանի տարի առաջ արդեն ասել եմ Ալեգրիին, որ նա տեղափոխվի Անգլիա: Չեմ կարծում, որ նա կարող է իտալական ինչ-որ ակումբ գլխավորել: Անկախ նրանից, թե ինչ կլինի…
Զիդանը չի ցանկանում աշխատել Չելսիում և նախընտրում է Յուվենտուսի կամ ՄՅՈւ-ի տարբերակը
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտադիր չէ դառնալ Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնցիների ղեկավարությունը գոհ չէ Մաուրիցիո Սարիի գլխավորությամբ թիմի ցուցադրած խաղից և արդյունքներից: Ակումբը պատրաստ է իտալացուն հեռացնել զբաղեցրած պաշտոնից, իսկ որպես նրան փոխարինող դիտարկում էր հենց Զիդանին: Սակայն, El Espanol-ը հայտնում է, որ ֆրանսիացին մտադիր չէ…
Սիմեոնեն կարող է որակազրկվել Յուվեի հետ խաղում ցուցադրած անպարկեշտ ժեստի համար
«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարող է պատժվել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Յուվենտուսի» հետ խաղում իր պահվածքի համար (2:0): 48-ամյա արգենտինացին թուրինցիների դարպասն ուղարկված երկրորդ գոլից հետո անպարկեշտ ժեստ է ցուցադրել, ինչը չի վրիպել տեսախցիկների ուշադրությունից ՈւԵՖԱ-ն դեռևս չի որոշել` արդյոք պե՞տք է կարգապահական գործ հարուցել մարզչի նկատմամբ «անհարգալից պահվածքի» համար: Եթե գործը հարուցվի, ապա…
Աթլետիկոյի նախագահը Մորատայի գոլից հետո լքել է օթյակը և VAR-ն անվանել խայտառակություն
«Աթլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն բավականին բուռն է արձագանքել Չեմպիոնների լիգայում՝ «Աթլետիկո»-«Յուվենտուս» (2:0) հանդիպման ժամանակ Ալվարո Մորատայի խփած գոլին, որը մրցավարը չի հաշվել VAR-ի օգնությամբ: Գերմանացի մրցավար Ֆելիքս Ցվայերը չի արձանագրել իսպանացի հարձակվողի գոլը՝ տեսակրկնությունը դիտելուց հետո: Այդ պահին Սերեսոն լքել է «Վանդա Մետրոպոլիտանոյի» օթյակը: 70-ամյա իսպանացի ղեկավարը անչափ դժգոհ է եղել ու VAR-ն անվանել խայտառակություն: AS-ը…
Ռոնալդուի «խայթող» մեկնաբանությունն Աթլետիկոյից կրած պարտությունից հետո
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Աթլետիկոյի» հետ առաջին խաղում կրած պարտությունից հետո չի ցանկացել պատասխանել լրագրողների հարցերին: 34-ամյա պորտուգալացին հանդիպումից հետո միայն մեկ նախադասություն է ասել. «Ես 5 անգամ եմ հաղթել Չեմպիոնների լիգայում, «Աթլետիկոն»՝ 0»,- ասել է Կրիշտիանուն: Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն 1 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդի»…
Յուվենտուսը խոշոր պայմանագիր է պատրաստում Մատեյս դե Լիգտի համար
«Յուվենտուսի» ղեկավարությունը մտադիր է կարևոր քայլ կատարել «Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտի տրանսֆերը գնելու հարցում: Calciomercato-ի տեղեկություններով՝ թուրինյան ակումբը Մատեյսի համար խոշոր պայմանագիր է պատրաստում, որպեսզի 19-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում առաջ անցնի «Բարսելոնայից» և «Մանչեսթեր Սիթիից»: Հաղորդվում է, որ Մատեյս դե Լիգտը ցանկանում է նոր ակումբում տարեկան 7 միլիոն եվրո ստանալ: «Յուվենտուսը» դեռ չի շտապում…














