Մաշա Սաշա

Մաշա Սաշան լրագրող է, ով տեղական մարզական և երիտասարդական իրադարձությունների լուսաբանումից անցել է համաշխարհային ժամանակակից արվեստի, գլոբալ երիտասարդական միտումների և միջազգային խոշորագույն սպորտային իրադարձությունների ներկայացմանը:

  • Եվրոպա լիգայում տեսակրկնությունները կգործարկվեն

    Եվրոպա լիգայում տեսակրկնությունները կգործարկվեն

    ՈՒԵՖԱ-ն լրջորեն մտածում է արդեն այս մրցաշրջանում կիրառել տեսակրկնությունների համակարգը եվրագավաթներում: The Times-ի տվյալներով՝ դեկտեմբերի 3-ին կազմակերպության ղեկավարների ժողովում կքննարկվի այդ հարցը: Կկայացվի որոշում, ըստ որի՝ արդեն այս մրցաշրջանում՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում,  համակարգը կգործի: VAR համակարգը կգործի նաև Ազգերի լիգայի եզրափակիչ փուլում, որը կանցկացվի 2019 թվականի հունիսին Պորտուգալիայում: Եվրոպա լիգայում տեսակրկնությունները կգործարկվեն մյուս մրցաշրջանից:…

  • The New York Review-ն անդրադարձել է Մետրոպոլիտեն թանգարանի “Armenia!” ցուցահանդեսին

    The New York Review-ն անդրադարձել է Մետրոպոլիտեն թանգարանի “Armenia!” ցուցահանդեսին

    Slaq.am-ի փոխացմամբ ամերիկյան The New York Review ամսագրի կայքում ամերիկացի գրող Ջինի Ալհադեֆը անդրադարձել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի “Armenia!” ցուցահանդեսին ` պատմելով հայկական արվեստի, մշակույթի, կերպարվեստի, քանդակագործության ու ճարտարապետության մասին: “Armenia!” ցուցահանդեսը թանգարանում բացվել է այս տարվա սեպտեմբերի 22-ին։ Ցուցահանդեսի նմուշները թվագրված են 4-17-րդ դդ․ և ներկայացնում են հայերով բնակեցված տարբեր շրջաններ` սկսած Արարատ…

  • Ադամ Բարրոն Գյումրիում հանդես կգա երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված համերգով

    Ադամ Բարրոն Գյումրիում հանդես կգա երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված համերգով

    Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) դեկտեմբերի 7-ին Գյումրիում հանդես կգա Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված համերգով: Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հրավերով երգիչը ելույթ կունենա իր ծննդավայրի Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցում: Այս մասին հայտնում է  armtimes.com-ը Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրությունում, համերգը հարգանքի տուրք է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին, երկրաշարժ,…

  • Շախմատի մրցախաղը ավարտվեց ոչ-ոքի

    Շախմատի մրցախաղը ավարտվեց ոչ-ոքի

    Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղում գրոսմայստերներից ոչ մեկն այդպես էլ դեռևս հաղթանակ չի տարել: Տեղեկացանք 168.am-ից. Լոնդոնում ընթացող չեմպիոնական մրցախաղի 9-րդ պարտիան նույնպես ավարտվեց խաղաղ արդյունքով: Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիան ավարտվեց 56-րդ քայլին: Այժմ երկու մրցակիցներն ունեն 4,5-ական միավոր:

  • Իկել Կասիլյասի կարիերայի ապագան

    Իկել Կասիլյասի կարիերայի ապագան

    «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը կարիերան ԱՄՆ-ում շարունակելու հնարավորություն ունի: Armsport-ը հաղորդում է, որ Կասիլյասի ծառայություններով հետաքրքրված է MLS-ի ակումբներից «Չիկագո Ֆայրը»: Հաղորդվում է, որ Կասիլյասի տեղափոխությունը շատ հավանական է, քանի որ 37-ամյա դարպասապահը տարաձայնություններ ունի «Պորտուի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուի հետ:

  • Հայկական վիրտուալ համալսարան, որտեղ հայերեն են սովորում առցանց. VOA

    Հայկական վիրտուալ համալսարան, որտեղ հայերեն են սովորում առցանց. VOA

    Aravot.am-ը հայտնում է. Առցանց կրթության գաղափարը վերջին տասնամյակում լայն տարածում է ստացել: Սիլիկոնի հովտում այս գաղափարն իրագործվել է նաեւ հայոց լեզու, պատմություն եւ մշակույթ սովորելու համար՝ Հայկական վիրտուալ համալսարանի միջոցով, պատմում է Ամերիկյան Synopsys խոշոր ընկերության գլխավոր ճարտարապետ եւ Synopsys-Armenia ընկերության նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը, ով համալսարանի հիմնադիրներից է. «Սա ինձ համար հետաքրքրական էր, քանի…

  • Բարսելոնայի նախագահը ամեն ինչ անում է, որպեսզի ֆրանսիացին մնա ակումբում

    Բարսելոնայի նախագահը ամեն ինչ անում է, որպեսզի ֆրանսիացին մնա ակումբում

    «Բարսելոնան» հունվարի 1-ին տրանսֆերային պաշտոնական առաջարկ կանի ՊՍԺ-ին: Կատալոնացիների ցանկանում են ձեռք բերել Ադրիեն Ռաբիոյի տրանսֆերը: Փարիզյան ակումբի նախագահը, սակայն, ամեն ինչ անում է, որպեսզի ֆրանսիացին մնա ակումբում, տեղեկացնում է armsport.am-ը. Կիսապաշտպանն արդեն անձնական պայմանագրի հարցում համաձայնության է եկել «կապտանռնագույնների» հետ: Ռաբիոն սպասում է պաշտոնական բանակցություններին: Նշվում է, որ տրանսֆերը կարժենա 50 մլն եվրո:

  • Մահացել է բալետի արտիստ Վահագն Մարգարյանը

    Մահացել է բալետի արտիստ Վահագն Մարգարյանը

    Այսօր առավոտյան մահացել է Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի արտիստ Վահագն Մարգարյանը,  նա 23 տարեկան էր: Մարգարյանը ավտովթարի էր ենթարկվել նոյեմբերի 6-ին, ինչից հետո կոմայի մեջ էր հայտնվել: Բժիշկների 14 օրվա պայքարն այդպես էլ արդյունք չտվեց, բալետի արտիստի կյանքը փրկել չհաջողվեց:

  • Սարգիս Բաղդասարյանը (Հոպո) նշեց ծննդյան 80-րդ տարեդարձը

    Սարգիս Բաղդասարյանը (Հոպո) նշեց ծննդյան 80-րդ տարեդարձը

    ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Ակունք» համույթի «հնաբնակ» անդամ Սարգիս Բաղդասարյանը (Հոպո) մեծ ներդրում է ունեցել հայ երգ ու պարի տարածման ու զարգացման գործում: Օրերս Սարգիս Բաղդասարյանը Առնո Բաբաջանյան համերգասրահում «Ակունք» համույթի և իր հանդիսատեսի հետ նշեց ծննդյան 80-րդ տարեդարձը։ ՀՀ մշակույթի նախարարության կողմից էլ պարգևատրվեց շնորհակալագրով՝ տարիների վաստակի ու նվիրումի համար, ստացավ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության…

  • Մեկնարկեց ամերիկահայ գրող Գևորգ Քրիստինյանի ստեղծագործությունների ընթերցումների շարքը

    Մեկնարկեց ամերիկահայ գրող Գևորգ Քրիստինյանի ստեղծագործությունների ընթերցումների շարքը

    Միացյալ Նահանգներում լայն ճանաչում վայելող գրող, գրաքննադատ Գևորգ Քրիստինյանի ստեղծագործությունները հայրենիքում ճանաչելի դարձնելու նախաձեռնությամբ է հանդես եկել Համահայկական գրողների միությունը: Հայտնում է azatutyun.am-ը: Գևորգ Քրիստինյանն արդեն 30 տարի ապրում ու ստեղծագործում է Կալիֆորնիայում: Նրա ստեղծագործությունների ընթերումների շարքը մեկնարկեց նրա ծննդավայր Արևիկ գյուղում և շարունակվելու է Հայաստանով մեկ: Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի խոսքով՝ այն…

  • Արսենալի նախկին գլխավոր մարզիչը ֆուտբոլի ապագայի մասին

    Արսենալի նախկին գլխավոր մարզիչը ֆուտբոլի ապագայի մասին

    Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է այն մասին, թե իր կարծիքով ֆուտբոլն ինչպես կփոխվի մոտ ապագայում, փոխանցում է beIN Sports-ը: «Հաճախ եմ ասել, որ շուտով կհայտնվի մի նախագահ, որը կառաջարկի փոխարինման մտնող ֆուտբոլիստին որոշել սոցիալական կայքերում անցկացվող քվեարկության միջոցով: Ես չէի կարողանա համակերպվել դրա հետ, ես հին դպրոցից եմ: Բայց դեռևս ամեն ինչ…

  • Բարսելոնայի հարձակվող Ուսման Դեմբելեի նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառվել

    Բարսելոնայի հարձակվող Ուսման Դեմբելեի նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառվել

    «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի նկատմամբ կարող են լուրջ պատժամիջոցներ կիրառվել, եթե նա չփոխի իր պահվածքը, հայտնում է Sport.es-ը: Ակումբի ղեկավարությունը ֆրանսիացի ֆուտբոլիստին վերջնագիր է ներկայացրել. եթե նա չվերանայի իր կարգապահությունը, ապա կհեռացվի կապտանռնագույնների առաջին թիմից: Բացի դա, «Բարսելոնան» պատրաստ է դիտարկել հաջորդ ամառ Դեմբելեին վաճառելու տարբերակը: Ընդ որում ակումբը ցանկանում է տրանսֆերից նվազագույնը 100 մլն…

  • «Եթե չնվաճեմ Ոսկե Գնդակը, ոչինչ չի փոխվի»,-Մոդրիչ

    «Եթե չնվաճեմ Ոսկե Գնդակը, ոչինչ չի փոխվի»,-Մոդրիչ

    Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է այս տարվա արդյունքներով «Ոսկե Գնդակը» նվաճելու իր շանսերի մասին. «Ես արդեն ասել եմ, որ արդեն իսկ այդ մրցանակին հավակնելը մեծ պատիվ է ինձ համար: Եթե ես հաղթեմ, ինձանից երջանիկ մարդ չի լինի: Բայց եթե ոչ, ոչինչ չի փոխվի: Հիանալի տարի եմ անցկացրել, ահա այդքանը»,- խորվաթ…

  • Ընկերական հանդիպում է կայացել «Բանանցի» և «Արցախի» միջև

    Ընկերական հանդիպում է կայացել «Բանանցի» և «Արցախի» միջև

    Ընկերական հանդիպում է կայացել «Բանանցի» և «Արցախի» միջև: Այդ մասին տեղեկացնում է armsport.am-ը: «Բանանցի» մարզաբազայում կայացած խաղում հաղթել են հյուրերը 2:1 հաշվով: Տանտերերի գոլը խփել է Կարեն Մելքոնյանը, իսկ «Արցախից» աչքի են ընկել Էմիլ Եղիազարյանը և Հովհաննես Պողոսյանը: