Իկոնիկ
Այս խորագրում կբացահայտենք տարբեր ժամանակաշրջաններին պատկանող իկոնիկ արվեստագետների և նրանց ստեղծած հիասքանչ գործերը։ Կծանոթանանք բազմաթիվ երաժիշտների, նկարիչների, ռեժիսորների, դիզայներների և այլ երազկոտների հետ։
Երգիծական, վաղանցիկ և մինիմալիստական զարդեր. Keef Palas
Բարսելոնայից ծնունդ առած Keef Palas զարդերը հեղափոխության ալիք են բերել ամբողջ աշխարհով մեկ։ Ապրանքանիշի հիմնադիրներ Եվգենիա Օլիվան (պոետ) և Քլեր Օ՚Քիֆը (նկարիչ) ստեղծում են զարդեր՝ օգտագործելով նուրբ, օրգանական առարկաներ, ինչպիսիք են՝ սխտորը, սիսեռը, շագանակները, բամբակը և ձիթապտղի ճյուղերը։ Այս նյութերը անհարատև են և հակված են ժամանակի ընթացքում փոխվելու և քայքայվելու։ Այս զարդերը ունեն արյուրից կամ…
Երևանյան երեք հուշարձանները. Կոմիտաս, Սայաթ-Նովա և Թամանյան
Երևանի կենտրոնով զբոսնելիս հեշտությամբ կարելի է ընկնել հուշերի գիրկը։ Ամեն մի անկյուն կարող է տարբեր հիշողություններ և էմոցիաներ առաջ բերել։ Կյանքի բոլոր իրադարձություններին ոչ միայն մենք ինքներս ենք ներկա եղել, այլև քաղաքի հուշարձանները։ Հուշարձաններ, որոնք լուռ են, իմաստուն, հարազատ։ Այս հուշարձանները ինչ-որ տեղ կարելի է ասել մեզ ավելի լավ են ճանաչում և տեսնում, քան ինքներս,…
Տոկունության և սիրո ուժի պատմություն. Անագե տոկուն զինվորիկը
Անագե տոկուն զինվորիկը Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի էկրանավորումն է (1976 թ.)։ Այս 17 րոպեանոց մուլտֆիլմը գեղեցիկ և տխուր սիրո պատմություն է, որը պատմում է միոտանի զինվորիկի մասին, ով սիրահարվում է մի բալետի պարուհու և չնայած բոլոր բարդություններին՝ լինում է նրա հետ։ Մուլտֆիլմը սկսվում և ավարտվում է նույն տեսարանով։ Գրողը՝ նստած իր սեղանի մոտ, գրում…
Դալիի երազները. Վիրտուալ իրականության ուղևորություն դեպի սյուրռեալիզմ
Տեխնոլոգիայի առաջընթացի և դրա արվեստի հետ համատեղման շնորհիվ այսօր հնարավոր է ճանապարհորդել բոլոր ժամանակների ամենասիրված և ուշադրության կենտրոնում գտնվող նկարիչներից մեկի նկարի միջով։ Խոսքը վերաբերվում է Դալիին և մասնավորապես իր՝ «Անժելյուս» նկարին, որը ստեղծվել է 1934 թ.-ին։ Այն արված է ի հիշատակ նկարիչ Ժան-Ֆրանսուա Միէյի և իր՝ «Անժելյուս գործի։ Սալվադոր Դալի թանգարանում (Ֆլորիդա) անցկացվող մուլտիմեդիա…
Հեռուստասերիալ The Marvelous Mrs. Maisel. Վառ, սրամիտ և նորաձև
Զարմանահրաշ տիկին Մեյզլ հեռուստասերիալի գործողությունները տեղի են ունենում 50-ականներին։ Այն պատմում է Միրիամ Մեյզլի մասին։ Հերոսները մեծամասամբ հրեաներ են, ովքեր ապրում են Նյու Յորքում։ Նրանց առօրյան լի է աղմուկով, վառ իրադարձություններով և տարատեսակ հավաքներով, խնջույքներով։ Միրիամ Մեյզլը և իր ամուսինը՝ Ջոուլը, երեկոները երբեմն անցկացնում են Gas Station ակումբում, որտեղ Ջոուլը ժամանակ առ ժամանակ ստենդ-ափ ներկայացումներ…
Առեղծվածային և ինտրիգային Human երգը և տեսահոլովակը. Sevdaliza
Իրանցի երգահան, երգչուհի Սեվդալիզան (Sevda Alizadeh), ով ապրում է Հոլադիայում, 2016 թ. ին թողարկեց Human երգը և տեսահոլովակը։ Այն կախարդական է, մութ և գրավիչ։ Տեսահոլովակը, հատկապես Սեվդալիզայի կերպարը, ոգեշնչված են 1959 թ.-ի The Indian Tomb ֆիլմի Դեբրա Պագետի օձի պարի տեսարանով։ Գործողուղությունները տեղի են ունենում մի շքեղ պալատում։ Ամֆիթատրոնում նստած են հարուստ, կայացած տղամարդիկ և…
Հեռուստասերիալ High Fidelity. Ռոք-ն-ռոլլ, վինիլային սկավառակներ և հումոր
High Fidelity հեռուստասերիալը նկարահանված է Նիկ Հորնբիի նույն վերնագիրը կրող գրքի հիման վրա, 2020 թ.-ին։ Միայն թե այն տարբերությամբ, որ հեռուստասերիալում գլխավոր հերոսը կին է։ Այն Ռոբի մասին է, ով Բրուկլինյան երաժշտական խանութի տերն է։ Ռոբին մարմնավորում է Զոի Կրավիցը, ով իդեալական համապատասխանում է կերպարին։ Ռոբը նոր է բաժանվել իր միակ սիրուց և շատ է…
Օծանելիք բոլորի համար. BYREDO-ի պատմությունը
BYREDO օծանելիքների հիմնադիրն է Բեն Գորհամը։ Բենը, լինելով մասնագիտությամբ նկարիչ, 31 տարեկանում որոշեց ստեղծել օծանելիքներ։ BYREDO-ի յուրաքանչյուր բույր ունի իր պատմությունը և առանձնահատկությունները։ Ամենակարևոր հատկությունը, որը միավորում է այդ բոլոր բույրերը իհարկե unisex և անժամանակ լինելն է։ Ապրանքանիշը ներկայացնում է տարբեր փաթեթավորումներով օծանելիքներ, ինչպես նաև մոմեր, խնամքի միջոցներ և կաշվե իրեր։ Բենը սկսեց հետաքրքրվել արտասովոր…
Ֆրասիայի հարավով ոգեշնչվող դիզայները. հեքիաթասած JACQUEMUS
Ինքնուսուց դիզայներ Սիմոն Պորտ Ժաքմյուսը մեր օրերում ամենահայտնի և հաջողակ դիզայներներից է։ Ժաքմյուսի հետաքրքրվածությունը արվեստով և հատկապես նորաձևությամբ սկսել է դեռ մանկուց։ Մանուկ ժամանակ նա մոր համար կիսաշրջազգեստ էր պատրաստել վարագույրից։ Մայրը շատ հպարտ էր որդու պատրաստածով և կրում էր այն մեծ հաճույքով։ Դիզայները շատ ժամանակ էր անցկացնում մոր հետ և հիանում նրանով։ Նա տասնութ…
Ամառային տրամադրություն հաղորդող Feels like summer երգը և տեսահոլովակը. Childish Gambino
Դոնալդ Գլովերը, նույն ինքը` Չայլդիշ Գամբինոն թողարկեց Feels like summer տեսահոլովակը 2018-ի հուլիսին։ Թե՛ տեսահոլովակը, թե՛ երաժշտությունն ու բառերը ստեղծում են ամառային մթնոլորտ։ Տեսահոլովակը անիմացիոն է։ Անիմացիան արել է Ջաստին Ռիչբուրգը։ Նա ստեղծել է տեսահոլովակի 63 կերպարներից յուրաքանչյուրը։ Կերպարները վերցված են տարբեր հայտնի մարդկանցից։ Հոլովակն այսպես է սկսվում. Գլովերը ականջակալներով զբոսնում է ամառային քաղաքով և…
Ամենասրտաբաց և ծիծաղելի անիմացիոն սիտկոմերից. Բոբի բուրգերները
«Բոբի բուրգերներ» (Bob’s burgers) ամերիկյան անիմացիոն հեռուստասերիալը կգրավի տարբեր տարիքային խմբերի և տեսակի դիտորդների։ Այն պատմում է Բելչերների ընտանիքի մասին, ովքեր ունեն ռեստորան՝ «Բոբի բուրգերներ» անունով։ Ընտանիքի անդամները հինգն են՝ Բոբը (հայրը), Լինդան (մայրը), Թինան(ավագ դուստրը), Ջինը(միակ և միջնեկ որդին) և Լուիզը(կրտսեր դուստրը)։ Նրանք բոլորն էլ աշխատում են ռեստորանում և յուրաքանչյուր սերիայում ընկնում զվարճալի արկածների…
Հոլիվուդ. հեռուստասերիալ երազանքների իրականացման և չհանձնվելու մասին
Հոլիվուդ հեռուստասերիալում ներկայացված է հոլիվուդյան ոսկե դարաշրջանը։ Այն երիտասարդ և տաղանդավոր դերասանների, ռեժիսորների, սցենարիստների, պրոդյուսերների մասին է, որոնք դեռ նոր-նոր են սկսում կառուցել իրենց ուղին այդ բնագավառում։ Հեռուստասերիալում ուշադրություն է դարձվում համակարգի բազմացան անարդարությունների վրա՝ սեռի, սեռականության և ռասայի նկատմամբ, որոնք մինչ օրս էլ դեռ չեն լուծվել։ Անձնապես ինձ համար պատմության ամենահուզիչ և ինչ-որ տեղ…
Թռչող փիղը և իր ընկերները. Մաթ Գալերի զարդերի պատմությունը
«Մաթ Գալերի» (Matt Gallery) ապրանքանիշի համահիմնադիրը Սոնա Քյուրքչյանն է։ Զարդերը գունեղ են, ոճային և տրամադրություն բարձրացնող։ Այս զարդերը Սոնայի 11-ամյա որդու՝ Մաթևոսի երևակայության արդյունքն են։ Նրա պատկերացման մեջ ապրող փղիկ Յուակոկը և իր ընկերները։ Այս կերպարները խորհրդանշում են ընկերությունը։ Նրանք դառնում են յուրաքանչյուրիս ընկերները և ճամփորդում են մեզ հետ ամենուրեք, երբ սկսում ենք նրանց կրել…
Զարդեր սառցադաշտից. Գարագոսի
Հայկական արմատներ ունեցող Սևան Գարոն (Նիգոգոսիան) «Գարագոսի» զարդերի բրենդի ստեղծողն է։ Մասնագիտությամբ նկարիչ և քանդակագործ Սևանը երբեք չի պատկերացրել, որ կարող է ստեղծել զարդեր և այդ գործում հաջողության հասնել։ 2014 թ.-ին Սևանին խնդրել էին, որպեսզի նա քանդակների մի շարք ստեղծեր «Ձեր ներգրավվածությունն ունի հետևանքներ» խորագրով։ Երբ նա լսեց այդ անվանումը, նրա մտքով մի անգամից անցան…
Ինստապոեմների թագուհի. Ռուպի Քաուր
Ռուպի Քաուրը բանաստեղծ և նկարչուհի է։ Նրա գործերը փոթորկային արագությամբ գրավեցին աշխարհը և նա անմիջապես հայտնի դարձավ Ինստագրամում: Այս մասին հայտնում է readpoetry.com կայքը: Նրա երկրորդ գիրքը՝ «Արևը և իր ծաղիկները» ակնթարթորեն դարձավ համաշխարհային բեսթսելլեր։ Այս գրքին նախորդող «Կաթ և մեղր» գիրքն էլ մեծ հաջողության է հասել աշխարհով մեկ։ Ռուպին իր աշխատանքները ընկալում է որպես…















