Մշակույթ
Ազատ TV-ն ներկայացնում է մշակույթի նորությունները՝ ցուցահանդեսներ, թատրոններ, կինո և արվեստի այլ ոլորտների իրադարձություններ։
Ռեյ Բրեդբերիին նվիրված արձան է կանգնեցվել
ԱՄՆ Իլինոյս նահանգի Ուոքիգան քաղաքի բնակիչները տոնել են իրենց համաքաղաքացի գրող Ռեյ Բրեդբերիի ծննդյան տարեդարձը՝ նրա պատվին արձան կանգնեցնելով։ Տեղեկացնում է Chicago Tribute պարբերականը: Արձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել քաղաքի հանրային գրադարանի տարածքում, որը տեղակայված է այն դպրոցի կողքին, որտեղ ուսում է ստացել գրողը՝ ընտանիքով Լոս Անջելես տեղափոխվելուց առաջ: «Ֆանտաստիկ ճանապարհորդություն» անունը կրող…
Տեղեկություններ Ջիգարխանյանի առողջական վիճակի մասին
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն իրեն նորմալ է զգում, նա բժիշկների թույլտվությամբ կարող է թատրոն այցելել հաջորդ շաբաթ: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է դերասանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը: Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ Արմեն Ջիգարխանյանը պլանային կանխարգելիչ բուժում է ստացել, նրա վիճակը գնահատվում էր նորմալ: Ավելի ուշ Ջիգարխանյանին հիվանդանոցից դուրս են գրել լավ ինքնազգացողությամբ:…
Վերականգնվում է Բերդաշենի «Աղջկաբերդ» հուշարձան-թանգարանը
Վերականգնվում է Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի «Աղջկաբերդ» հուշարձան-թանգարանը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Բերդաշեն» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ճարտարապետ Սևակ Ասրյանը: Նրա խոսքով՝ Մեծ Հայրենական պատերազմում զոհված արցախցիների հիշատակին նվիրված մոտ 30 մետր բարձրությամբ եռահարկ շինությունն իր մեջ ներառում է նաև թանգարանը, որտեղ Աղջկաբերդ ամրոցի ու նրա մոտ գտնվող հին բնակատեղիների…
Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը մոդեռնիզմի 10 տպավորիչ շենքերի ցանկում է
Ռուսական RBC պարբերականը հրապարակել է սովետական մոդեռնիզմի 10 տպավորիչ շենքերի ցանկ, որոնք արժե տեսնել: Ցանկում տեղ է գտել նաև Երևանի «Ռոսիա» կինոթատրոնի շենքը: «1980-ականներին կինոթատրոնն ամենամեծն էր Հայաստանում: Բացի այդ, այստեղ աշխատում էին ցուցասրահներ, պարային սրահներ և սրճարան: Թափանցիկ առաստաղը հնարավորություն էր տալիս դիտել աստղազարդ երկինքը: ԽՍՀՄ փլուզումից հետո կինոթատրոնի շենքը դատարկվեց։ 1990-ականներին այստեղ տեղակայված էին առևտրի…
Դեղձուտում կապիտալ վերանորոգվում է մշակույթի տան դահլիճը
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով Արարատի մարզի համայնքներում իրականացվում են մի շարք աշխատանքներ: Ծրագրով Դեղձուտ համայնքի մշակույթի տան դահլիճն ու նախամուտքը կապիտալ վերանորոգվում են: Ընթանում են շինարարական ինտենսիվ աշխատանքներ, այս պահին ամրացվում են դահլիճի տանիքն ու պատերը: Պայմանագրի մրցութային արժեքը 8 միլիոն ՀՀ դրամ է, որից 2 միլիոն 400…
«Իմ կիսատ թողած երգը». Վարդան Պետրոսյանը վերադառնում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դերասան Վարդան Պետրոսյանը 6 տարվա ընդմիջումից հետո հանդես կգա Երևանում։ Նա օգոստոսի 28, 29, 30-ին կներկայացնի իր նոր «Իմ կիսատ թողած երգը» մոնոներկայացումը Ստանիսլավսկու անվան թատրոնում։ Սակայն, անսալով հանդիսատեսների խնդրանքներին, ներկայացումը կբեմադրվի նաև սեպտեմբերի 7, 8, 9, 10-ին: https://www.facebook.com/VartanPetrossianOfficiel/videos/2438340476411967/?v=2438340476411967
«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» մշակութային շունչը Երևանից տարել էր Սևան
Ամերիկացի գրող Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» նովելը և համանուն ֆիլմը Սևանի ափին գտնվող Գրողների միության հանգստյան տանն էր հավաքել կինոգետների, արվեստաբանների, դերասանների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների։ Միջոցառման կազմակերպիչը կինոքննադատ, կինոլրագրող Դիանա Մարտիրոսյանն էր, որ իր այս նախաձեռնությամբ երկու նպատակ ուներ՝ մշակութային իրադարձությունների էպիկենտրոնը Երևանից տեղափոխել նաև մարզեր և ֆիլմի դիտում-քննարկումով ցույց տալ, թե ինչպես կարելի…
ԱԺ-ում կկայանա Առաջին հայկական միջազգային ֆոտոֆեստիվալը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14:15-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում կկայանա Առաջին հայկական միջազգային ֆոտոֆեստիվալը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը: Ժամը 15:10-ին ԱԺ այգու հանրային հատվածում տեղի կունենա նկարների ցուցադրության բացման արարողություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։
Հայտնի է Դրախտի դարպասը ֆիլմի պրեմիերայի օրը
Հայ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Երեւանում՝ «Կինոպարկ»-ում, հոկտեմբերի 17-ին։ Ֆիլմը վարձույթում կհայտնվի հոկտեմբերի 26-ին։ Իրադարձությունները զարգանում են 2016թ.-ի ապրիլին։ Գերմանացի հայտնի լրագրող Ռոբերտը վերադառնում է Արցախ՝ 22 տարվա զինադադարից հետո կրկին բռնկված պատերազմի իրադարձությունները լուսաբանելու համար։ Լրագրողական հետաքննության ընթացքում նա ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆյայի հետ, նրանք սիրահարվում են։…
Արցախում տեղի կունենա Ռոբերտ Ամիրխանյանի հոբելյանական երեկոն
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 28-ին Ստեփանակերտում տեղի կունենա կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «Այստեղ Հայաստանն է» խորագրով համերգային երեկոն՝ նվիրված իր 80-ամյա հոբելյանին: ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո այս մասին այսօր «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը: Կոմպոզիտորի խոսքով՝ ինքն Արցախում բացահայտել է շնորհաշատ մի շարք մեներգիչների,…
Բակո Սահակյանն ընդունել է Ռոբերտ Ամիրխանյանին
Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 23-ին ընդունել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին: Քննարկվել են Արցախի մշակութային ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահը երախտագիտություն է հայտնել անվանի կոմպոզիտորին Արցախի նկատմամբ ունեցած հատուկ վերաբերմունքի համար՝ կարևոր համարելով նրա խորհուրդներն ու ներդրումը մեր հանրապետության մշակութային կյանքում: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։
Հայտնի է՝ երբ է մեկնարկելու Ֆրեսկո ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը Հայաստանում կմեկնարկի 2019 թվականի օգոստոսի 23-ից օգոստոսի 30-ը: Տեղեկացնենք, որ փառատոնը տևելու է 8 օր: Փառատոնը ունենալու է երկու բացում, որոնցից մեկի ժամանակ «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Բարձունքի հատակից» ֆիլմը, ապա կկայանա հանդիպում – քննարկում ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Թամարա Ցոցորիայի և քառակի մրցանակակիր, աշխարհի չեմպիոն, երկակի…
Արմեն Ջիգարխանյանը արդեն տանն է
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին, որն անցած շաբաթ հոսպիտալացվել էր հետազոտություն անցնելու համար, դուրս են գրել հիվանդանոցից: Այդ մասին օգոստոսի 20-ին ТАСС-ին հայտնել է արտիստի պաշտոնական ներկայացուցիչ Արթուր Սողոմոնյանը: «Այո՛, ամեն ինչ կարգին է: Արմեն Բորիսովիչն արդեն տանն է: Հաջորդ շաբաթ պլանավորում է այցելել թատրոն»,-ասել է Սողոմոնյանը՝ պատասխանելով արտիստի դուրսգրման վերաբերյալ հարցին: Ավելի վաղ, նա…
Նապոլեոնի դիմակի բրոնզե պատճեն աճուրդի է դրվել
Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի հետմահու դիմակի բրոնզե պատճենն աճուրդի է դրված ԱՄՆ-ի Նոր Օռլեան քաղաքի աճուրդում՝ 34,5 հազար դոլարով: Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ աճուրդը, որը կազմակերպել է M. S. Rau Antiques արվեստի պատկերասրահը, նվիրված է Նապոլեոն Բոնապարտի ծննդյան օրվա (օգոստոսի 15) 250-ամյակին: Մինչ օրս համարվում էր, որ Նապոլեոնի հետմահու դիմակը…
Տեղի է ունեցել նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը
«Դալան» ցուցասրահում բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Նկարչի չորրորդ անհատական ցուցահանդեսում ներկայացված են աշխատանքներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել, ընդգրկվել են նաև 2019թ. ստեղծված բազմաթիվ գործեր՝ «Թովչանք», «Վազք», «Լույս և հավատ» և այլն: Նշենք,որ ցուցահանդեսը բացվել է նկարչի մասին պատմող ֆիլմով: Նրա ստեղծագործելու շունչը և խորհրդավոր աուրան դիտողին փոխանցելու համար արվեստանոցից ցուցասրահ…















